livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altԱնկախության տոնը մի կողմ թողած` ողջ համացանցը բուռն քննարկում էր երգիչ ԱՐՄԵՆՉԻԿԻ` ԱՐՄԵՆ ԳՈՆԴՐԱՉՅԱՆԻ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանն արժանանալու լուրը: Թե ով ինչքան ավելի վաստակ ունի մեր երկրի համար, թողնենք սոցցանցային ակտիվիստների քննարկմանը, բայց այս առթիվ հիշեցնենք, ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի կոմպոզիտոր ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ «Զարուհուն» տված հարցազրույցներից մեկը, որն այսօր էլ նույնքան ակտուալ է եւ տեղին: Անդրադառնալով ամերիկաբնակ երգիչ Արմենչիկին` մաեստրոն նշել է.

«Արմենչիկի կատարմամբ ամերիկյան մի երգ եմ լսել եւ, անկեղծ, հիացել եմ: Իսկ նրա հայերեն կատարումները` սկզբունքորեն չեմ լսում, որովհետեւ անհարմար եմ զգում, որ «անկախության» տարիներին այս մակարդակին հասավ մեր հայ երգարվեստը: Արմենչիկի նման երգիչներին (իրենց «հայկական գլուխգործոց երգերով») նախկինում թույլ չէին տա մասնակցել ռադիո-հեռուստատեսային հաղորդումներին կամ պաշտոնական համերգներին, որովհետեւ այն տարիներին առնվազն հարգանք կար հայ երգարվեստի հանդեպ... Իսկ հիմա համահայկական խանդավառությամբ կազմակերպում են նմանատիպ համերգներ... Այստեղ Արմենչիկը բացարձակապես կապ չունի... Ի՞նչ եք ուզում Արմենչիկից... Հենց Հայաստանում քանի-քանի արմենչիկներ կան, նույնիսկ` արմանչիկներ, այն էլ` վաստակավոր արտիստի կոչումներով (շատերի անունները կարելի է տալ, դա ուրիշ թեմա է): Ըստ իս` չափազանց կարեւոր է, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է հայ երգարվեստի «դաշտը» հասել այս վիճակին, մասնավորապես` «արմենչիկացվել»:

Ինչեւէ, հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունեցել «Big Apple Music Awards 2015» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին համաշխարհային լավագույն կատարողները, իսկ Հայաստանը ներկայացնում էր երգչուհի Նանան, ում էլ բաժին հասավ «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգը: Այսքանից հետո լիովին «արդարացի» կլինի, որ նա էլ հավակնի վաստակավորի կոչման, թեպետ մեզ հետ զրույցում ժամանակին ասել է. «Իմ կոչումը ժողովրդիս սերն է: Չեմ էլ ուզում երիտասարդ տարիքում վաստակավոր արտիստի կոչում ստանալ, ինչի՞ս է պետք: Երբ 50-60 տարեկան լինեմ եւ բան ու գործ չունենամ, ինչ ուզում են թող տան, ինձ համար մեկ է: Հավատացեք, այնքան երգիչներ ունենք, որ շատ մրցանակներ ու կոչումներ ունեն, բայց երազում են, որ գոնե ամիսը մեկ անգամ իրեն մի տեղ հրավիրեն, երգի: Եթե երգիչը չունի երկրպագու, բայց առավոտից երեկո մրցանակ է ստանում, ամոթ է, ուրեմն` երգիչ չէ: Երգիչը պետք է մենահամերգներ տա, առավոտից երեկո տարբեր միջոցառումների երգի, գումար վաստակի եւ գումար ներդնի իր հետագա ստեղծագործական ուղու համար, ոչ թե կոչումներ ստանա, բայց գնա մեծահարուստներից գումար խնդրի: Եթե դու լինելով աստղ` ուրիշից գումար ես ուզում, դու աստղ չես, աստղը ոչ մեկից փող չի ուզում, այլ նա ունենում է այդ գումարը: Ժողովրդի լեզվով ասած, հովանավոր «կպցնելը» այլ խնդիր է, բայց զանգահարել ոմն մեծահարուստի ու խնդրել, որ գումար տա` համերգ ունենաս, զգեստ կամ մեքենա գնես, ուրեմն` աստղ չես, չգիտեմ` ինչ ես: Ես նման խնդիրներ չունեմ, սա է իմ կոչումը, որ գումար եմ վաստակում ու ինքս իմ վրա եմ ծախսում»:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում