livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԱյն, ինչ տարիներ շարունակ համարվել է ստիրփթիզ եւ այն ասոցացվել անբարոյականության հետ, այսօր դարձել է իբրեւ մարզաձեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս մեր հայրենակցուհու` ուկրաինական շոու-բիզնեսը գրաված ՎԱՐԴԱՅԻ` Վարդանուշ Մարտիրոսյանի թեթեւ ձեռքով: Եվ սա դեռ ողբերգականը չէ, քանի որ վերջինս իր «մասնագիտության» անունը դնելով pole dance` այն սերմանում է նաեւ մանուկների մեջ:

Ուկրաինական «1+1» ալիքի հայտնի հեռուստանախագծի համաձայն, տաղանդավոր մասնակիցը փորձում է շոուբիզնեսյան ներկայացուցչից շահել գումարային մրցանակ: Ընդորում, մասնակիցն ընտրում է մրցության 4 ոլորտներից մեկը` սպորտ, գիտություն, երաժշտություն եւ պար: Վերոնշյալ հեռուստանախագծի վերջին եթերում 7-ամյամասնակիցը` ԷՄԻԼԻՆ, ուղղակի, շոկի մեջ գցեց ինչպես հանդիսատեսին, այնպես էլ ժյուրիի կազմին` մրցելով pole-dance չեմպիոն Վարդայի հետ եւ պարելով ձողի վրա:

Թեպետ մի ողջ դահլիճ, փոխանակ պահանջեր դադարեցնել երեխայի անմեղ հոգին պղծելը, հոտնկայս ծափերի արժանացրեց պարը, բայց արի ու տես, որ այդքանի մեջ ամենաառողջ դատողն ու նորմալ արժեհամակարգ ունեցողը դուրս եկավ Ճանաչված ռուս հեռուստահաղորդավարուհի ՔՍԵՆՅԱ ՍՈԲՉԱԿԸ, որը լինելով ժյուրիի կազմում` պարզապես բղավեց. «Վախենում եմ, որ այն, ինչ կասեմ, իհարկե, ձեզ դուր չի գա: Կեցցե փոքրիկը, որ այդ տարիքում սպորտով է զբաղվում եւ այդքան ճկուն է, հիանալի է: Եվ ես նրան ցանկանում եմ մարզական մեծ ապագա: Բայց ես ուզում եմ դիմել երեխայի մորը` ինչո՞ւ եք երեխային տանում դեպի մի սպորտ, որտեղ 15 տարի հետո նա կարող է հայտնվել սթրիփ ակումբում: Ինչո՞ւ նրան չեք տանում գեղարվեսատական մարմնամարզության, երեխան իսկապես տաղանդ է, եթե նա զբաղվեր դրանով, հիմա կարող էր դառնալ օլիմպիական չեմպիոն»: Ավելին` Ք. Սոբչակը խոստացավ անգամ հոգալ երեխայի ուսման վարձը, եթե նա տեղափոխվի Կիեւ եւ լրջորեն զբաղվի գեղարվեստական մարմնամարզությամբ: «Միայն թե մի դրդեք երեխային դեպի ձողը», - հավելեց հեռուստահաղորդավարուհին:

Սակայն, երեւույթը շատ բնական էր Վարդայի համար ու նույնիսկ հպարտությամբ հայտարարեց, որ իր մայրն իրեն դեռ երկու ամսականում է ստիպել «շպագատ» իջնել, որպեսզի պարուհի դառնա: Ու նա էլ մոր ջանքերը «ջուրը չի գցել»` 16 տարեկանում հայտնվելով ձողի վրա. «Ես սկսել եմ զբաղվել pole-dance-ով դեռ այն ժամանակ, երբ Ուկրաինայում այն ամենեւին էլ սպորտ չէին համարում: Եվ ահա, վերջապես եկավ մի օր, որ այն համարեցին մարզաձեւ եւ այսօր արդեն սրանով կարելի է զբաղվել 4 տարեկանից»

Այնուամենայնիվ, Սոբչակը պնդեց. «Այս փոքրիկ աղջիկը դեռ լրիվ չի հասկանում ինչ է կատարվում, պետք չէ, որ նա սրանով զբաղվի: Այս ամենը հաճելի է եւ սեքսուալ, երբ դրանով զբաղվում է չափահաս եւ գեղեցիկ կազմվածքով կինը»:

Ցավոք, ո՛չ հանդիսատեսը, ոչ է՛ ժյուրիի մյուս ներկայացուցիչը ականջալուր չեղան Ք. Սոբչակին, իսկ արդյունքում փոքրիկը դարձավ հաղթող: Մինչդեռ իրականում սա ուկրաինական, ինչու ոչ, համամարդկային արժեհամակարգի պարտությունն էր ու, ցավոք, այնտեղ անմիջական մասնակցությունն ուներ մեր հայրենակցուհին:

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում