livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն արդեն մեկնարկել է իր միամսյակը: Այս անգամ «Կինոաշուն» ծրագիրը սկիզբ է առել Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով:


«Զարուհու» հետ զրույցում ծրագրի հիմնադիր, Ազգային կինոկենտրոնի նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հետադարձ հայացք գցելով` ասաց, որ այսօր ծրագիրը ծառայում է իր նպատակին. «Երբ նոր էինք սկսում, մեր նպատակը մեկն էր` հայ հանդիսատեսին վերադարձնել հին ավանդույթները` տանել դեպի կինոթատրոն: Այսօր արդեն կարելի է ասել այդ առաքելությունն իրականացված է: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ֆիլմ է ցուցադրվում եւ այն ինչ որակի է, հայ հանդիսատեսն այսօր գնում է կինոթատրոն հայկական արտադրության ֆիլմեր դիտելու: Նույնիսկ` այդ ֆիլմերի տոմսերը գնելու համար հերթեր են գոյանում»:
Գ. Գեւորգյանի փոխանցմամբ, եթե ծրագրի առաջին տարիներին իրենք էին խնդրում կինոթատրոններին, ուսումնական հաստատություններին կամ մշակույթի կենտրոններին մասնակից դառնալու Ազգային կինոյի ամիս ծրագրին, այսօր արդեն իրենք են խնդրում միանալ մեզ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում