livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

Երգիչ Մավր Մկրտչյանը օրերս է վերադարձել Արգենտինայից` համերգային շրջագայություններից, ուր մեկնել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլի հետ: Մավրը «Զարուհու» հետ զրույցում տեղեկացրեց, որ Արգենտինայում հանդես են եկել 2 համերգով.

«Առաջին համերգը, որը նվիրված էր ՀՀ անկախության 24-ամյակին, տեղի ունեցավ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` հայերի համար: Իսկ մյուսը` աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներից մեկում` Կոլոնի Օպերային թատրոնում»,- տեղեկացրեց երգիչն ու փոխանցեց, որ երգչախմբի հետ Հայաստան են վերադարձել դրական լիցքերով, ինչին նպաստել է նախ առաջին օրվա համերգը հայկական եկեղեցում` հայերի համար, ապա. «Երկրորդ համերգը` մոտ 4 հազար հանդիսատեսի առջեւ, որից միայն մոտ հազարը հազիվ թե հայ լիներ, մնացածը արգենտինացիներ էին: Ծրագրում հնչեց Կոմիտաս, հիմնականում` Ռոբերտ Մլքեյանի մշակումներով, որը շատ բուռն ընդունելության արժանացավ հատկապես արգենտինացի հանդիսատեսի կողմից»:

Ի դեպ, Մավրը Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ համերգային շրջագայության կմեկնի Հունաստան 2 համերգով` Աթենքում եւ Սալոնիկում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում