livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

«Արվեստների պատկերասրահ» Մշակութային հիմնադրամը` Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնը  կոչ է, արդի հայաստանյան հասարակությունից եւ իրականությունից բխող ազդակ, որն ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին: Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, այն փորձ է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու եւ ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:

Գեղարվեստական առումով փառատոնի անցկացումը նպատակ ունի`

Մեկ մասշտաբային ծրագրի շրջագծում հայաստանյան ունկնդրին ներկայացնել  բարձրակարգ երաժիշտների կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները,ն ծրագրի համերգներում ընդգրկված հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների` տարբեր ժամանաշրջանների եւ ուղղությունների նորովի կատարում,ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման միջոցով` խրախուսել եւ օժանդակել նոր ստեղծագործական մտահղացումների կայացմանը, մասնակցել ժամանակակից ստեղծագործությունների հանդեպ հանրային պահանջի ձևավորման գործընթացին, ինչպես նաեւ`ծրագրի իրականացման միջոցով եւս մեկ անգամ բարձրաձայնել Հայաստանում դասական արվեստի եւ մշակույթի զարգացման խնդիրները, ապահովել օտարազգի արվեստասերների եւ արվեստագետների հարաճուն մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող  մշակութային իրադարձություններին:

Այս տարի փառատոնային ծրագրում  ընդգրկված են տաղանդաշատ հայ եւ օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:

Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ եւ  ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:

Փառատոնի հանդիսավոր բացումը հոկտեմբերի  հոկտեմբերի 19-ին`Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ընթացքում  առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը` ՀՀ Ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ: Նույն համերգին հանդիսատեսը  նաեւ հնարավորություն կունենա ունկնդրելու երկար տարիներ երեւանյան համերգասրահներում չկատարված Էդգար  Հովհաննիսյանի «Կոնցերտ Բարոկոն»,մենակատար` Անի Բատիկյան, Մեծ Բրիտանիա, Ալֆրեդ  Շնիտկեի  թիվ 1 Կոնչերտո Գրոսսոն ,մենակատարներ` Անի Բատիկյան, Աստղիկ Վարդանյան, Տիգրան  Մանսուրյանի Ֆանտազիա դաշնամուրի եւ լարայինների համար ստեղծագործությունը ,Սվետլանա Նավասարդյան: Փառատոնի հանդիսավոր բացման համերգի նվագախումբը Հայաստանի պետական կամերային նվագախումբն է`գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա նաեւ որպես դաշնակահար` Յ. Ս. Բախի ֆա մինոր դաշնամուրային կոնցերտի կատարմամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում