livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

Ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԸ վերջին հարցազրույցներում հաճախ է կրկնում, որ կարոտել է իր հայ հանդիսատեսին եւ չի բացառել` առաջիկայում հայաստանյան մենահամերգ ունենալը: Հատկապես ամիսներ առաջ, նախ ԱՄՆ-ի, ապա` Ռուսաստանի հանդիսատեսի հետ հանդիպումից` համերգներից հետո, երգչի Հայաստան այցելելու ցանկությունը կրկնապատկվել է:

«Զարուհու» հետ զրույցներից մեկում Հարութը ժամկետներ չնշելով` խոստացել էր. «Դեռեւս ժամկետներ նշել չեմ կարող, բայց Երեւանում մենահամերգ նախատեսված է: Մինչ այդ պատրաստ կլինի ԱՄՆ-ի DOLBY-ի կինոթատրոնում կայացած մենահամերգի տեսասկավառակը: Կարոտել եմ երեւանյան հանդիսատեսին, երկրպագուներիս, ուրախ կլինեմ մեր հանդիպման համար»:


Այսօր ամեն ինչ առավել քան հստակ է` հոկտեմբերի 9-ին Հարութ Բալյանը կլինի Հայաստանում, սակայն ոչ թե մենահամերգով, այլ ԱՄՆ-ի DOLBY-ի կինոթատրոնում կայացած մենահամերգի տեսասկավառակի շնորհանդեսով եւ ինչպես երգիչն է շեշտել` գալիս է Հայաստան միաժամանակ վայելելու աշնանային մայրաքաղաքը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում