livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում:

Երկու անգամ խաղալով Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» ներկայացումը` թատրոնը ԱՄՆ-ից վերադարձել է բազմաթիվ պարգեւներով ու դիպլոմներով: Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ուրախությամբ փաստեց, որ ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճում եւ արժանացել հանդիսատեսի բարձր ծափահարություններին: Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆը, հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Գլենդելի քաղաքապետը, Լոս-Անջելեսի 5-րդ օկրուգի կառավարիչը ներկայացման մասնակիցներին հանձնել են դիպլոմներ:
Ամփոփելով նախորդ թատերաշրջանը` Ե. Ղազանչյանը նշեց, որ այն առանձնացել է երկու կարեւոր իրադարձությամբ` «Կարինե» օպերետն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին եւ նախագահի հովանավորությամբ ու աջակցությամբ Պարոնյան թատրոնում ստեղծվում է փոքր դահլիճ, որի բացումը կլինի նոյեմբերի վերջին.«Դահլիճն ունի հետաքրքիր կառուցվածք, որը երիտասարդ ռեժիսորներին ու դերասաններին հուշում է` կարելի է հետաքրիքիր ձեւով աշխատել: Այն մարդը, ով կաշխատի թատրոնում, պետք է որդեգրի եւ պահպանի հետեւյալ սկզբունքը` փոքր դահլիճում ներկայացնի միայն հայ ժամանակակից եւ դասական պիեսներ, բեմադրի պատմվածքներ, երգեր, ինչպես նաեւ մեծ մտավորականների նամակներ: Այսինքն` այդ փոքր դահլիճում պետք է լինի միայն ազգային շունչ: Դահլիճը բաց է բոլորի համար, այն երիտասարդը, ով կցանկանա որեւէ գործ կատարել, սիրով հրավիում ենք նրան»,- ընդծեց Ե. Ղազանչյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում