livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

«Օհանյան» կրթահամալիրում կայացավ «Միջմշակութային կամուրջ» խորագիրը կրող 17-րդ փառատոնը, որի շրջանակներում կրթահամալիրի սաները, ծնողները, ուսուցիչները, ինչպես նաև համագործակից կազմակերպությունները և կրթական հաստատությունները ներկայացրեցին իրենց նախընտրած երկրների պատմությունը, մշակույթը, ազգային սովորույթները, տարազը եւ խոհանոցի առանձնահատկությունները:

Փառատոնի գաղափարական բանալին է՝ «Մեզանից յուրաքանչյուրի իրական ազգությունը մարդկությունն է», կարգախոսը՝ «Ազգությամբ մարդ ենք, դավանանքով՝բարեկամ»:

«Զարուհու» հետ զրույցում «Օհանյան» կրթահամալիրիհիմնադիր Սուրեն Օհանյանը ընդգծեց փառատոնի ճանաչողական բնույթը.«Փառատոնի կարեւոր նպատակներից է աշակերտների մեջ զարգացնել համերաշխություն եւ հանդուրժողականություն: Նպաստել մշակութային բազմազանության պահպանմանը։ Խթանել միջառարկայական համագործակցային եղանակն ու թիմային աշխատանքով ուսուցման զարգացումը: Կազմակերպել կրթական մշակութային մեկ գաղափարի շուրջ տարբեր կրթօջախների եւ կազմակերպությունների համատեղ աշխատանքը»:

Փառատոնին ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգը, ՀՀ Աժ պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, «ՀԻԿԱՐԻ» հայ - ճապոնական գիտական կրթական մշակութային կենտրոնի ներկայացուցիչները, Ավան վարչական շրջանի Կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում