livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

Գրեթե մեկ շաբաթ է ողջ հայկական ԶԼՄ-ները, այդ թվում նաեւ ռուսական մամուլը, խոսում են այս տարի Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում ներկայացրած երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԻ եւ ռուսական IOWA խմբի երգչուհու ոչ սթափ վիճակում խայտառակ ելույթի մասին: Այդ ամենի համար Գրիգորը մեղադրում է հենց խմբի երգչուհուն, ինչի մասին արդեն մեկ շաբաթ է խոսում է երգիչը:

Սակայն, ուշագրավն այն է, որ որքան էլ IOWA խմբի երգչուհին ամեն ինչ արել է, որ ձախողի մեր մասնակցի ելույթը, բայց Գրիգորի հանդեպ անտարբեր չի անցել համաշխարհային երգիչ Էրոս Ռամազոտին. «Այն դեպքում, երբ թիկնապահներն արգելում էին մոտենալ Էրոս Ռամազոտիին, մրցութային 1-ին օրը ինքն անձամբ մոտեցավ ինձ: Նրան հետաքրքրել էր իմ պիջակը, որի դիզայները Արմեն Գալյանն էր, նա մոտենալով ինձ` շոշափեց պիջակի կտորն ու ասաց, որ ինքն էլ կուզենար այդ պիջակից ձեռք բերել: Իհարկե, դա Արմենի շնորհքն էր, ինչի համար շնորհակալ եմ ու շնորհավորում եմ նրան, նա այն քիչ մարդկանցից էր, որ այդ դժվարին օրերին իմ կողքին էր, իսկապես լավ էր աշխատել եւ դրական արձագանքներ ունեցա` կապված իմ բեմական հագուստների հետ: Ի դեպ, միակ արտիստն էի, որ թույլատրեցին ինձ հետ բերած հագուստով ներկայանալ 3 օրերի ընթացքում»:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում