livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

«Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին և 23-ի Երևանի պատմության թանգարանում և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվեն «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ՝ նվիրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման նշանակալի իրադարձությանը

Ցուցահանդեսների նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից գեղագիտությանը, ինչպես նաև, ճապոնական հասարակությանը՝ հայ արվեստին: Ցուցահանդեսներին իրենց ստեղծագործություններով (գեղանկար, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայանան 21 ճապոնացի և 10 հայ արվեստագետներ:

 Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի տնօրեն Մակի Միկիկոն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացնելու համար ընտրել են այնպիսի գործեր, որոնք կնպաստեն հայ հասարակության ծանոթությանը  ճապոնական արվեստին:

Ցուցահանդեսի մասնակից նկարչուհի Միձուե Տակագին  չորս աշխատանքով է ներկայանանում ցուցահանդեսին: Գործերից մեկը կոչվում է «Շարժում». «Գործում ներկայացված է մոր արգանդում գտնվող երեխայի շարժը: Այն էներգիա է փոխանցում: Հայաստանի համար այս գործը կարևոր է, քանի որ նոր էներգիա է պետք Հայաստանի հետ համագործակցության համար: Հիմնականում իմ ստեղծագործությունների համար ընտրում եմ մարդուն՝ ներկայացնելով այն, ինչ աչքով տեսանելի չէ»:

 

Միձուե Տակագիի համար ոգեշնչման աղբյուր են Հովհաննես Այվազովսկու նկարները:

Ըստ նկարչուհու` իրենց երկրում այնքան էլ շատ չեն ճանաչում հայ արվեստագետներին, նրանց գործերը: 

 

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում