livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Եվգենի Պլուշենկոն պատրաստվում է նոյեմբերի 20-ին Երևանում կայանալիք շոուին:
«Նոյեմբերի 20-ին Երևանում կներկայացնեմ նոր ծրագիր, որով ես հանդես կգամ նաև հաջորդ մրցաշրջանում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է Եվգենի Պլուշենկոն:

2.5 ժամ տևողության շոուն իր մեջ ներառելու է աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, գեղասահորդ ակրոբատների անհավանական ցատկեր ու ֆանտաստիկ համարներ, լուսային ու ձայնային առանձնահատուկ լուծումներով հեքիաթային բեմադրություն:  Պլյուշենկոյի ելույթը կուղեկցվի ջութակահար, երգահան բազմաթիվ մրցույթների հաղթող Էդգար Հակոբյանի նվագակցությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պլյուշչենկոն նշեց, որ մեծ ուրախությամբ է Հայաստանում հերթական անգամ մասնակցելու շոու ծրագրին:

«2008-ին, երբ ես Հայաստանում էի երկու ցուցադրական ելույթ ունեցա և զգացի հայ ժողովրդի մեծ հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ: Երբ ես ելույթ էի ունենում «Արմենիա մոյա» երգի տակ, նկատեցի մի կին ինչպես է հուզվել ու լացում: Այստեղ սիրում ու գնահատում են գեղեցիկը»:
Ընդհանուր առմամբ «Սառցե թագավորները» շոուին կմասնակցեն ավելի քան 20 գեղասահորդներ` այդ թվում աշխարհի կրկնակի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Սլուցկայան, 2011 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Թոմաշ Վերները և էլի շատ ու շատ աշխարհահռչակ գեղասահորդներ:

Պլուշչենկոն խոստացավ, որ նոյեմբերի 20-ին Երևանում գեղասահքի մեծ տոն կլինի:
«Վերջերս եղավ ապատեղեկատվություն, որ ես վնասվածք եմ ստացել ու վիրահատության ենթարկվել: Բայց, փառք Աստծո, այդպիսի բան չկա: Ես շարունակում եմ մարզվել ու դա անում եմ ամեն օր: Ցանկանում եմ 5-րդ անգամ մասնակցել օլիմպիական խաղերին և աշխարհում լինել միակ գեղասահորդը, որը 5 անգամ մասնակցել է օլիմպիական խաղերին: Ինձ շատ են խորհուրդ տալիս թողնել գեղասահքը, զբաղվել բիզնեսով կամ մեկ այլ գործով, բայց ես սիրում եմ սպորտը, սիրում եմ սառույցը: Իհարկե, կգա ժամանակ, որ ես կասեմ շնորհակալություն ու կհեռանամ: Բայց դեռ դրա ժամանակը չէ. ես այստեղ եմ և դեռ ասելիք ու անելիք ունեմ»:

Խոսելով Հայաստանում գեղասահքի զարգացման մասին՝ Պլյուշչենկոն նշեց, որ նման պայմաններում դժվար է մարզաձև զարգացնել:

«Ցավոք Հայաստանում չկա գեղասահքի մարզադպրոց, այստեղ այս մարզաձևը կարծես մեռած լինի: Եղավ մի պահ, երբ նույնիսկ ինձ հրավիրեցին և իմ անվան մարզադպրոց բացեցին: Աշխարհում շատ հայտնի հայ մարզիկներ կան, որոնք հաջողությամբ մարզվում ու ներկայացնում են այլ երկրներ: Վստահ եմ, եթե այստեղ պայմաններ լինեն նրանք մեծ հաճույքով կմարզվեն Հայաստանում ու կներկայացնեն Ձեր երկիրը»:

Պլյուշչենկոն նաև նշեց, որ առաջիկա օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում նույնիսկ հայ կլինի, ով նաև մեդալի հավակնորդ է:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում