livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը`The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։ Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի եւ Մշակույթի նախարարութան  աջակցությամբ։

Ջոշուա Բելը   մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր  բարձր կատարողական արվեստի եւ բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը:

Լինելով «Սոնիքլասիք» ըկերության բացառի կարտիստ՝Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ: 18-տարեկանում արժանացել   է  «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» եւ «Էքոքլասիք» մրցանակներին։  Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել  է Բեթհովենի թիվ 4 եւ 7 սիմֆոնիաները, Բելը համագործակցել է  համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների հետ՝Սթինգ, Ջոշ Գրոբան, ՉիկԿորեա, Բրանդֆորդ Մարսալիս, ԷդգարՄեյեր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում