Ըստ Թուրքիայի Ավջիլար համայնքի ոստիկանության, նախորդ ուրբաթ, հոկտեմբերի 23-ին դաժան, գազանային սպանություն է տեղի ունեցել Թուրքիայում ապրող քուրդ երգիչ Սելիմ Սարխադի, ում իրական անունն է Աբդուլսելիմ Ատամադժայի վրա:

Նա երեք երեխաների հայր է եւ Թուրքիայում ներկայացնում էր քրդերի ազգային երգ-երաժշտությունը: Նրա ընկերը իր թվիթերյան էջում գրել է, որ այd օրը անծանոթ դեմքով մարդիկ դանակով, հենց իր ելույթի ժամանակ բարձրացել են բեմ եւ դանակահարել վերջինիս, ով այդ պահին կատարում էր մի երգ` աշխարհի եւ համբերության մասին՝ քրդերեն լեզվով: Քրդական RIATAZA.com լրատվական կայքը կարծում է, որ վերջինիս սպանել են նրա համար, որ նա երգել է քրդերեն լեզվով: