livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ օրերս է վերադարձել Ստամբուլից, ուր երկու օր հայ, թուրք եւ ֆրանսիացի հանդիսականին ներկայացել է «Մարսել» մոնոներկայացմամբ:

«Առաջին օրը հանդիսատեսի մեծամասնություն էր կազմում հայ համայնքը, իսկ երկրորդ օրը թուրքեր էին, բայց մեծամասնությունը` ֆրանսիացիներ: Կարծում էի, թե բոլորը հրավիրատոմսերով էին եկել, բայց հետո իմացա, որ վաճառվել է բաց տոմսարկղով: Իրոք, ինձ համար դա շատ ուրախալի փաստ էր, փաստորեն մարդկանց դա հետաքրքրել է, գուցե պատճառը Պիաֆն էր, որ ֆրանսիացիներն այդքան շահագրգռված էին»,- «Զարուհու» հետ զրույցում ասաց դերասանուհին ու մանրամասնեց. «Զգացողություններս իրարամերժ էին, քանի որ առաջին անգամ էր, որ դահլիճում մեծամասնություն էին կազմում ֆրանսիացիները, ու արդյունքում ես չէի կենտրոնանում  թուրք հանդիսատեսի վրա, որովհետեւ ֆրանսիացի հանդիսականի առջեւ խաղալը պատասխանատու էր. ներկայացնում էի իրենց ամենա-ամենասիրված երգչուհուն, որի մասին բազմաթիվ գրքեր կան գրված, ում երգերով մինչ օրս ապրում են մարդիկ: Եվ ամենակարեւորը` լեզուն, ես անընդհատ մտածում էի, որ հանկարծ բեմում կիքս չանեմ, ֆրանսերենով լղոզված բառ չլինի: Այսինքն ֆրանսիացիների ներկայությունը անկախ ինձնից, պատասխանատվությունս ավելի մեծացրեց: Բայց ամեն ինչ անցավ, երբ վերջում ինձ մոտեցավ մի ֆրանսիացի արվեստագետ, նախ ասաց, որ Թուրքիայի այլ քաղաքից հատուկ եկել է Ստամբուլ, որպեսզի նայի այս ներկայացումը եւ ասաց. «Նայում էի ներկայացումն ու մտածում, որ ֆրանսուհու եմ նայում, ես չեմ էլ իմացել, որ հայուհի է խաղում»: Սա ինձ համար մեծ գնահատական էր, փաստորեն նաեւ լեզվական խնդիրն եմ հաղթահարել»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Ստամբուլյան հյուրախաղերի, քրիստոնյաների համար արգելված Սուրբ Սոֆիայի տաճար մտնելու եւ առաստաղին դերասանուհու համար անսպասելի բացահայտումների մասին կարդացե՛ք «Իրավունքի» հաջորդ համարում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում