livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

sosՕրերս ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն էր, ինչի կապակցությամբ Տերյան 65 հասցեում բացվեց Վարպետի հուշատախտակը: Հատկանշական է, որ տարեդարձից երկու օր առաջ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Համազգային թատրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել «ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Իհարկե, թերեւս հետմահու ամենամեծ նվերը մեծ հայի համար կլիներ այն, որ այսօր թատրոնը գործեր նոր շենքում, որը վաղուց նախագծված է, սակայն իրագործման համար անհրաժեշտ միջոցների կարիք ունի:

«ԵՍ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԹԱՏՐՈՆ»

Իսկ «Համազգային թատրոնի» գաղափարը, պարզապես, երազանք էր վարպետի համար, ինչի մասին մի առիթով «Իրավունքի» հետ զրույցում նշել էր. «Ես երազում էի ստեղծել մի թատրոն, որովհետեւ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնն սկսվել էր փլուզվել: Թատրոնից հեռացավ Ֆրունզիկը, նա շատ դժգոհ էր թատրոնից, հետո Մետաքսյան, Կարեն Ջանիբեկյանը, Մայիս Կարագյոզյանը, Աննա Էլբակյանը: Շատերը գնացին եւ գտա, որ պիտի հեռանամ ու հեռացա: Այնպես պատահեց, որ այս մարդիկ հավաքվեցին իմ շուրջ, եւ մտածեցի` էլ ինչպե՞ս է ստեղծվում թատրոնը, եթե միասին ենք, կարող ենք խաղալ ինչ-որ բան: Չնայած շատ դժվար էր, բայց մենք խաղացինք, հաճախ մոմերի լույսի տակ, որովհետեւ հոսանք չկար, ցուրտ էր: Ինձ թվում է` մեր առաջին ներկայացումները հիանալի էին, այսօր էլ մեր թատրոնն ունի շատ լավ ներկայացումներ, որովհետեւ թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ»:

«ԻՄ ԹԱՏՐՈՆԸ ԳԻՏԵՄ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

Անդրադառնալով ընդհանրապես մերօրյա թատրոնին ու դերասաններին` Ս. Սարգսյանը կամ, ուղղակի, հայ թատրոնի բարի պապիկը ասել էր. «Թատրոնը, որը գոյություն ուներ Սովետական Միությունում եւ դրանից առաջ, ես համարում եմ այն համաշխարհային երեւույթ թատրոնի աշխարհում, այդպիսին այսօր չկա: Ասել եմ, որ թատրոնի մասին գիտեմ ամեն ինչ, իսկ ինչ չգիտեմ, ինձ պետք չէ, որովհետեւ իմ թատրոնը գիտեմ սկզբից մինչեւ վերջ: Պետք է ամբողջ ուժով պահպանել ավանդական թատրոնը: Դերասանը չի կարող դառնալ մեծ դերասան առանց իր թատերախմբի, իր մշտական խաղացանկի: Մեր ժամանակներում ինչ-որ շատ հեշտ է դարձել դերասան լինելը: Երբեմն դիտում եմ մեր հեռուստասերիալները, ինչ հեշտ ու պարզ է թվում, յուրաքանչյուրը կարող է խաղալ եւ բառեր ասել: Գտնում եմ, որ թատրոնի ուժը իր ավանդականության մեջ է: Կողմ եմ ավանդական, դասական թատրոնի եւ նույնն էլ սերմանում եմ իմ երեխաներին: Կարծում եմ` աշխարհում թատրոնի ճգնաժամ է, չկան մեծատաղանդ քամյուներ, բրեխտներ, միլլերներ»:

«ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ԷՍ ԱՄԵՆԸ ԼՈՒՐՋ ՉԸՆԴՈՒՆԵՔ, ԵՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՉԵՄ»

Ի դեպ, Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ դերասան էր, այլեւ մեծ գրող ու հրապարակախոս, թեպետ իր գրած ու հրատարակած գրքերի մասին խոսում էր իրեն բնորոշ համեստությամբ. «Ժողովո՛ւրդ, էս ամենը լուրջ չընդունեք, ես Դեմիրճյանը չեմ: Ուղղակի ապրել եմ այնպիսի մարդկանց հետ, որ վիրավորական է, երբ նրանց քիչ են հիշում: Չէ՞ որ նրանք մեծ դեր են խաղացել: Օրինակ, Հրաչյա Ներսիսյանը, ինչպե՞ս կարող էի չգրել նրա մասին, ինչպե՞ս կարող էի չգրել Ֆրունզիկի մասին, որը ստիպում էր բոլորին ծիծաղել եւ գրեցի` ինչպես կարողացա: Իմ կարծիքով` վատ չեմ գրել: Մնացածը, ինչ գրել եմ, ինքնաբերաբար է ստացվել: Իհարկե, ես գրող չեմ, ուղղակի սիրտս թրի նման խփում է ասելով` դե գրի այս խոսքը: Եվ գրում եմ, վերջում ստացվում է մի բան, որը մեկը հենց ինձ դուր է գալիս, մնացածներին` չգիտեմ: Չէի կարող չգրել այդ մարդկանց մասին: Միշտ պարտքի զգացում եմ ունեցել այդ մեծ մարդկանց առաջ: Նրանց պետք է հիշել, իմանալ, դրանում է մեր ուժը»,- խոսելով իր գրքում մեծ արվեստագետների վերաբերյալ գրի առած հուշերի մասին` ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում