Իտալացի հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտին Perfetto-2016 համաշխարհային շրջագայության ընթացքում համերգով կայցելի նաեւ Երևան:

Համերգի կազմակերպիչ Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերություններից հայտնում են, որ համերգը կայանալու է 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս շրջագայությամբ երգիչը մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը:

Համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի Իտալիայում: Ընդհանուր առմամբ, շրջագայության ընթացքում երգիչը 34 համերգ կունենա: