livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

Երգչուհին կրկին բեմում կլինի փոփ աստղ Հայֆա Ուեհբեի հետ

Սաուդյան Արաբիայի Ալ Խուբար քաղաքի «Ալհայտ» միջազգային նորությունների թերթն անդրադարձել է երգչուհի ՆԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

Այս մասին իր պաշտոնական էջում նշել է երգչուհին ու շնորհակալություն հայտնել թերթի խմբագրությանը` հանձինս լրագրող Յասմինի` իր գործունեությանն անդրադառնալու, ուշադրության եւ անսահման սիրո համար, ապա հավելել. «Շնորհակալ եմ, որ գնահատվում եմ ոչ միայն իմ երկրում, այլ նաեւ օտար երկրներում` հանձինս Ձեր երկրի: Սա առաջին դեպքը չէ, որ հարցազրույց եմ տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին: Շնորհակալ եմ, սիրում եմ Ձեզ անչափ: Սիրով Ձեր Նանա»:

Ի դեպ, «Զարուհին» երգչուհու մենեջերից` ԼԻԱՆԱ ԱՎԱԳՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե մասնավորապես ի՞նչ հարցեր են հնչել արաբական թերթի կողմից, ով մեզ տրամադրեց արաբերեն հարցազրույցից թարգմանված մի հատված:

- Նանա, մի փոքր կպատմե՞ք, թե ինչպես եղավ Ձեր մուտքը շոու-բիզնես:

- Երգել սկսել եմ 2004 թվականից, իսկ ճանաչում ձեռք եմ բերել «Իմ անուշ մայրիկ» երգով, որը շատ սիրվեց ժողովրդի կողմից: Երգում եմ տարբեր ոճերում` ֆոլկ, փոփ, 6/8: Վայելում եմ հանդիսատեսի սերը եւ այն համարում եմ իմ հաջողության բանաձեւը:

- Իսկ քանի՞ ալբոմ եք թողարկել եւ ի՞նչ թիվ է կազմում Ձեր երգացանկը:

- Ունեմ 6 ալբոմ, 100-ից ավելի երգեր եւ 30-ից ավելի տեսահոլովակ: Դրանցում կան ե՛ւ ուրախ, ե՛ւ տխուր երգեր: Բայց նախընտրում եմ երգել, իհարկե, ուրախ երգեր, քանի որ մենք` հայերս, սիրում ենք ուրախանալ: Այնուամենայնիվ, տխուր երգերն էլ իրենց ուրույն տեղն ունեն: Ասեմ, որ թե՛ ուրախ, թե՛ տխուր երգերը կատարում եմ մեծ սիրով, հոգի դնելով երգի մեջ: Եվ ինքս էլ մտնում եմ տվյալ երգի կերպարի մեջ` մատուցելով զգացմունք:

- Ի դեպ, Դուք Բամայում 2015 թվականին հանդիպել եք արաբ փոփ աստղ Հայֆա Ուեհբեի հետ, կպատմե՞ք այդ հանդիպման մանրամասների մասին:

- Ասեմ, որ դեռ մանկուց սիրել եմ Հայֆային: Մեր առաջին հանդիպումը կայացավ համերգից մեկ օր առաջ, երբ հատուկ երեկո էր կազմակերպված աստղերի համար: Նա լինելով համաշխարհային աստղ` չի տառապում աստղային հիվանդությամբ: Շատ բարի է, համեստ, մարդամոտ, համբերատար, մեծ սիրով

նկարվում էր բոլորի հետ: Ուրախ եմ, որ գտնվել եմ նրա հետ նույն բեմում, եւ էլ ավելի ուրախ եմ, որ այս տարի եւս մենք գտնվելու ենք նույն բեմում: Ինձ համար կնոջ իդեալը Հայֆան է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում