livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

Արդեն հայտնի է , որ ամիսներ անց Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016-ին» Հայաստանը կներկայացնի երգչուհի ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, բայց, թե ինչ երգով, դեռւես հայտնի չէ:

Eurovision.tv-ին տված հարցազրույցում երգչուհին պատմել է, որ երգի ընտրության համար Առաջին ալիքի ստեղծագործական թիմի հետ միասին ստիպված են եղել լսելու աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված 300-ից ավելի երգ. «Վերջին ամիսներին մենք ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հայաստանից: Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին մեր մրցույթին: Շատ ուրախ եմ, որ երգեր ենք ստացել նաեւ մի շարք հայտնի երգահաններից եւ պրոդյուսերներից: Դժվար էր ընտրել մեկ երգ, որովհետեւ բազում գեղեցիկ ստեղծագործություններ կային: Պետք է ասեմ, որ այս ամբողջ աշխատանքային գործընթացը նոր էքսպերիմենտ է ինձ համար: Երգի ընտրության գործընթացը շատ հետաքրքիր է անցնում: Առաջին ալիքի ստեղծագործական թիմի հետ միասին զգուշորեն լսում ենք բոլոր ստեղծագործություններն ու առանձնացնում լավագույնները: Մեզ համար շատ կարեւոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր կարծիքը հայտնի»,- նշել է երգչուհին եւ հավելել, որ ստացված երգերից արդեն ընտրվել է երկուսը. «Երկարատեւ լսումներից հետո, բոլոր ներկայացված երգերից առանձնացրեցինք երկուսը, մեկը Շվեդիայից, մյուսը՝ Հայաստանից: Ուզում եմ, որ իմ երգը բոլորի համար մեծ անակնկալ լինի, այնպես որ հիմա չեմ կարող ասել, թե այդ երկուսից որ երգն ենք ընտրել, բայց վստահեցնում եմ, որ երկուսն էլ արժանի թեկնածուներ էին»:

Թեպետ ընտրված երգը դեռ գաղտնի է պահվում, բայց Իվետան այսպես է խոսել երգի մասին. «Երբ առաջին անգամ լսեցի երգը, այն միանգամից գրավեց ինձ: Այն կարողացավ հասնել իմ հոգուն: Չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մի երգ, որը կկարողանա իմ մեջ նման զգացողություններ առաջացնել: Համոզված եմ, որ շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Իմ կատարումը շատ անկեղծ է լինելու, իսկ զգացողությունները՝ բխելու են սրտիս խորքից: Կարծում եմ սա հենց այն է, ինչ հանդիսատեսը ուզում է տեսնել՝ անկեղծություն եւ իրական զգացողություններ: Մենք կարող ենք շքեղ, շլացուցիչ շոու բեմադրել, բայց հանդիսատեսի համար ավելի հոգեհարազատ են իրական՝ մարդկային զգացմունքները»:

Իվետան նաեւ նշել է, որ երգը հանրությանը կներկայացվի բազմաթիվ անակնկալներով. «Ես եւ Առաջինի ստեղծագործական թիմը բազում անակնկալներ ենք պատրաստել Ձեզ համար: Նաեւ ուզում եմ ասել, որ շատ շուտով բոլորին կրկնակի անակնկալ ենք մատուցելու`երգը ներկայացնելու ենք տեսահոլովակի հետ միասին»:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում