livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

Arame-ArmenԱնցյալ տարվա նոյեմբերին Մարզահամերգային համալիրում գրեթե կիսադատարկ դահլիճում, փլված ետնաբեմով եւ մեկուկես ժամ ուշացումով կայացած մենահամերգից հետո Արամեի պրոդյուսեր ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ նշեց, որ կատարվածն ավելի շատ իրենց է ցավ պատճառում, քան փնթի կազմակերպիչներին:

Ապա հավաստիացրեց. "Նախ, պիտի պատշաճ մակարդակով ներողություն խնդրեն Արամեից, թերեւս, հրապարակային, ու պիտի փոխհատուցեն բոլոր վնասները, այդ թվում` նաեւ բարոյական: Եթե ոչ, ապա դատական կարգով պիտի լուծենք այդ հարցերը: Պայմանագրի բոլոր կետերը պիտի պահպանվեն՚":

 Երբ երեկ զանգահարեցինք Արմեն Ամիրյանին, պարզվեց, որ քաղաքում չէ, եւ Արտավազդ ԱմիրյանիցArame հետաքրքրվեցինք գործի ընթացքի մասին:

 "Հիմա իրավաբաններն են զբաղվում այդ հարցով, որոշ ճշտումներ կան անելու, որոնք չենք ուզում դեռ մանրամասնել: Բայց ձեռքներս չենք լվացել ու մի կողմ քաշվել՚: Նաեւ պարզվեց. ՙՄեր ընկերությունը եւ մենք էլ չենք աշխատում Արամեի հետ. պայմանագրի ժամկետն ավարտվել էր, եւ երգիչը ցանկացավ մենակ իր կարիերան շարունակել: Նույնիսկ նոր տեսահոլովակին էլ մասնակցություն չենք ունեցել, բայց աջակցելու ենք նրան՚:

 Նրանք կզբաղվեն նաեւ վերոնշյալ կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելու գործով. ՙԿազմակերպության հետ ունեցած հարցը ավելի շատ մերն է, քան Արամեինը":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում