livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

IMG 2835 1Երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆՆ իրեն երբեք չի պատկերացրել Ձյունանուշի կերպարում, ավելին` ինչպես յուրաքանչյուր աղջիկ, սպասումներն աղջկական են` սպիտակ ու լուսավոր երազանքի նման: Երգչուհին էլ բոլորի պես հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, բայց իրատեսական լինելով` երբեք որեւէ նյութական բան չի ակնկալել հեքիաթային բարի պապիկից, այլ ինքն է եղել նախաձեռնող:


- Ինձ երբեք չեմ զգացել Ձյունանուշի կերպարում, հետաքրքիր է, որ վերջին տարիներին շատ են ասում այդ մասին, թե որպես Ձյունանուշ հետաքրքիր կերպար կլինեմ: Բայց, ինձ այդ տեսակի մեջ երբեք չեմ պատկերացրել: Մի բան հաստատ գիտեմ` իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն զգում է եւ կուզենար լիներ Ձյունանուշի կարգավիճակում: Ես էլ բացառություն չեմ, որպես իգական սեռի ներկայացուցիչ, սպասումներս շատ ավելի աղջկական են, գեղեցիկ, լուսավոր, սպիտակ ու մաքրության երազանքով: Ես էլ բոլոր աղջիկների նման ունեմ երազանքներ, մտքեր, որոնք անպայման մի օր ի կատար կածվեն: Աստծո կամոք կգա ժամանակն, ու այդ հեքիաթային վիճակը ես էլ կունենամ` իմ տեսակի մեջ: Իսկ Նոր տարվան ես միշտ եմ սպասում` հասկանալով, թե ժամանակը որքան արագ է առաջ գնում: Միակ կարեւոր ու թանկ բանը դա ժամանակն է, բայց չես էլ կարող նրան կանգնեցնել, ուրեմն` պետք է փորձել դրան համահունչ քայլել ու գնալ ընդառաջ, ինչպես որ միշտ անում եմ:

- Սոֆի, Նոր տարվա գիշերը Ձմեռ պապիկից ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեք:

- Սովորաբար Նոր տարվա գիշերը Ձմեռ պապիկին չեմ սպասում, բայց միշտ յուրաքանչյուր տարի` ժամը 12:00-ին, անկախ ինձանից սկսում եմ մտքումս երազանքներ պահել, քննարկել:

- Որպես կանոն, տարվա ընթացքում դրանք իրականանո՞ւմ են:

37- Այո, երբեմն էլ եթե չի լինում, ասում եմ` կարող է շատ չեմ խնդրել: Կամ էլ`  հասկանում եմ, որ ամեն ինչ լինում է իր ժամանակին: Իսկ Ամանորի գիշերը եթե աշխատանքային հատուկ պայմանավորվածություն չունեմ, ապա միանշանակ տանն եմ դիմավորում` ընտանքիս անդամների հետ, շնորհավորում ենք եւ շտապում եմ ընկերներիս տեսնել, շնորհավորել ու ավելի հետաքրքիր անցկացնել: Եղել է, որ տարին սկսել եմ Հանրապետության հրապարակում, այն ինձ համար սիմվոլիկ գաղափար է, երբ նոր տարին սկսում ես քո մայրաքաղաքի բուն սրտում` երգելով քո համաքաղաքացիների համար: Մի խոսքով` փորձում եմ զարկի մեջ լինել ու միշտ քայլել ժամանակին համընթաց:

- Եթե տարիներ հետ գնանք, ապա եղե՞լ է որեւէ երազանք, որ Ձմեռ պապիկն իրականացրել է ու մինչեւ հիմա հիշում եք:

- Չեմ ուզում ստել ու ասել, թե հիշողություններ ունեմ Ձմեռ պապի հետ կապված: Ես կարծես թե հասկացել էի, որ այո, իրականում Ձմեռ պապ գոյություն ունի, եւ թե ով կարող է լինել իմ Ձմեռ պապը: Այն զգացողությունը, ինչ-որ բան խնդրելու ու սպասելու նրանից այնքան իրական էր ինձ մոտ, որ հեքիաթի մեջ ես շատ իրականն էի տեսնում: Ոչ թե ասենք նստում էի ու սպասում Ձմեռ պապին, որ երկնքից հանկարծակի ինչ-որ բան ընկներ իմ գլխին, ոչ, երբեք չեմ հիշում նման բան: Երազանքներս շատ ավելի գլոբալ էին` ասում էի, տա Աստված, որ բոլոր Ձմեռ պապիներն ու ինձ հարազատ մարդիկ լինեն առողջ ու իմ կողքին, մնացածը հաստատ միասին կստեղծենք: Իրականում հավատում եմ Ձմեռ պապիկին, որ կա  մեր պատկերացրած այդ հեքիաթը` շատ գեղեցիկ, բարի աչքերով, սպիտակ մորուքով, որը երկնային այն տեսակն է, որ պատրաստ է իրագործել բոլորիս երազանքները:

- Նոր տարին շատ ընտանեկան տոն է, ընտանիքում կա՞ որեւէ հստակ կանոն` ասենք տոնածառը, տունը զարդարելու, կամ էլ միասին սեղան գցելու:

- Այո, մեծ մասամբ տոնածառը նախապես զարդարում ենք ընտանիքով, այդ պրոցեսին ներկա են լինում տան բոլոր անդամները:

- Իսկ Ձեզ վրա ե՞ք վերցնում զարդարանքի գործը:
- Բոլորով մասնակից էինք լինում մինչ անցյալ տարի, երբ մեր ընտանիքում եղավ լրացում` եղբայրս ամուսնացավ ու մեր շատ սիրելի Անին` հարսիկը, ստանձնեց այդ ծանր 38պարտականությունը: Նա բավականին հետաքրքիր եւ լավ ձեռք ունի պատրաստման առումով եւ այնքան հրաշալի քաղցրավենիքներ է պատրաստում, նույնը նաեւ ձեւավորման առումով: Անցյալ տարի Անին մեր տոնածառն այնքան գեղեցիկ զարդարեց իր ցանկությամբ` եղբորս հետ միասին, որ ես եւ ծնողներս ոչ միայն դիտորդի դերում էինք, այլ ինչ-որ տեղերում լուծումներ տալու: Բայց, Անին ամեն ինչ շատ հետաքրքիր ու գեղեցիկ արեց, որ նույնիսկ կարելի էր ապշել: Իսկ ընդհանրապես Նոր տարուն պատրաստվելը, սեղան գցելը, իրար օգնելը պարտադիր  է մեր տանը, որ հասցնենք մինչ 12:00-ն, մի խոսքով մեր տանն էլ է շատ հաճելի հայկական պրոցես` մեր ընտանիքն էլ բացառություն չէ, մենք էլ ենք հաճելի ու տաք մթնոլորտ ստեղծում, չէ որ ինչպես ասում են ինչպես դիմավորես, այնպես էլ կլոր տարին կանցկացնես:

- Ամանորյա ի՞նչ բարեմաղթանք կհղեք մեր ընթերցողներին:
- Միակ բանը առողջությունն է, որ կցանկանամ մաղթել բոլորին, հետո խաղաղություն մեր երկրի սահմաններում, այդ սահմաններն անառիկ պահող բոլոր զինվորներին բարի ծառայություն եւ առողջ վերադարձ իրենց ընտանիքներին, որովհետեւ յուրքանչյուր ծնող, մայր սպասում է իր զավակի վերադարձին: Թող Աստծո ձեռքը մեր երկրի ու պետության վրա լինի, այսօր աշխարհը կարծես շուռ է եկել ու չգիտես, թե վաղն ինչ կարող է լինել: Մի խոսքով` առողջություն, սեր եմ մաղթում բոլորին, թող ժպտան միշտ, լինեն սիրով լի, ունենան հավատ ու սեր դեպի լավը, հակառակ դեպքում ամեն ինչ սկսում է սխալ ընթանալ: Իմ տեսակով դրական մարդ եմ ու փորձում եմ իմ շուրջն էլ դրական աուրա լցնել, որովհետեւ ասում են` բումերանգը երբ նետում ես դրական, այն դրական էլ վերադառնում է քեզ: Տա Աստված որ 2016 թվականը լինի սիրո, ծնունդների տարի, կարողանանք շատանալ եւ չպակասենք, լինենք առողջ ու երջանիկ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում