livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ դարձել է Swiss Gart հեղինակավոր կազմակերպության արտիստ:

ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` կազմակերպության արտիսներ են նաեւ դիրիժոր, մանկավարժ ՊԻՆԿԱՍ ՑՈՒԿԵՐՄԱՆԸ, դերասան, սցենարիստ ՋՈՆ ՄԱԼԿՈՎԻՉԸ, մեցցո-սոպրանո ԿԱՐԼԻ ՊԱՈԼԻՆԸ, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կորեայի կամերային նվագախումբը եւ այլ հայտնի արտիստներ ու նվագախմբեր: Swiss Gart-ի հետ համագործակցության արդյունքում Ս. Սմբատյանը հանդես է եկել Ջ. Մալկովիչի եւ Պ.Ցուկերմանի հետ:

Swiss Gart-ը ներկայացնում է բացառիկ շոուներ եւ մատուցում  գեղարվեստական նախագծեր: Կազմակերպության նախագծերից օգտվում են տարբեր երկրների կառավարություններ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Արվեստի կառավարման բնագավառում ունենալով ավելի քան 30 տարվա պատմություն, կազմակերպելով տարբեր միջոցառումներ ու փառատոներ, կազմակերպությունն որոշել է համախմբել տարբեր երկրների փորձագետների: Կազմակերպությունն աշխատում է ինչպես անվանի արտիստների, այնպես էլ սկսնակ արաժիշտների հետ: Swiss Gart-ի ուշադրության կենտրոնում դասական երաժշտությունն է, սակայն վերջինս աշխատում է նաեւ անվանի ջազ երաժիշտների, պարային խմբերի, բալետային կոլեկտիվների, օպերային տների եւ կոմպոզիտորների հետ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում