livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

Վերջապես «Եվրատեսիլ» երգի մրցույթի YouTube-ի պաշտոնական էջում կայացավ ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ  «LoveWave» («Սիրո ալիք») երգի եւ տեսահոլովակի պրեմիերան, որով նա կներկայացնի Հայաստանը տարվա ամենասպասված մրցույթում:

Պրեմիերայի մասին երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է հետեւյալը. ««LoveWave»-ը երգ է զգացմունքի մասին, որը կարող է ստեղծել եւ ոչնչացնել, հզորացնել եւ թուլացնել, բաժանել եւ ամբողջացնել: Զգացմունք, որը չի ճանաչում տարածություն եւ ժամանակ: Օվկիանոսի նման անկանխատեսելի, ալիքի նման հզոր զգացմունք, որի համար արժի պայքարել… Շնորհակալություն Հանրային հեռուստաընկերության ողջ թիմին, երգի հեղինակներին` Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններին, Սթեֆանի Քրաթչֆիլդին, տեսահոլովակի նկարահանման համար` «Blacksheep communications» ընկերությանը, հագուստի համար` KIVERA NAYNOMIS-ին, եւ, իհարկե մեդիադաշտին ու իմ ունկնդիրներին: Մեր ճանապարհը սկսված է: Եկեք այն անցնեք միասին եւ տարածենք սիրո ալիքը ամբողջ Եվրոպայում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում