livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Դրամատուրգ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻՆ շուտով ընթերցողի դատին կհանձնի նոր` «Մի լռիր, Ռեմի» պիեսը: Այն հոգեբանական դրամա է, որը պատմում է Ռեմի անունով երիտասարդ աղջկա մասին, ով ապրել է Արցախի պատերազմի, Հայաստանի անկախացման, մութ ու ցուրտ տարիների բոլոր հուզումներն ու նաեւ արհավիրքները.

«Պիեսում արտացոլված է ժամանակակից կյանքի որոշ դրվագներ` ընդգծված սոցիալական, քաղաքական կոնտեքստով: Այն նաեւ ժամանակակից Հայաստանում հայ կնոջ եւ այսօր արդեն` աներազանք, անիդեալ եւ թերահավատ մի սերնդի մասին է, որի մանկությունն ու պատանեկությունը համընկել է Հայաստանի կենսագրության ամենաբեկումնային եւ անցումային ժամանակահատվածի հետ: Այս ամենով հանդերձ, պիեսի հերոսուհուն հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարությունները` վերհաստատելով իր կյանքի կոչումն ու սեփական արժեհամակարգը: Երկիր մոլորակի ցանկացած կետում ու ժամանակահատվածում ծնված մարդու համար ամենակարեւորն այն է, որ գիտակցի իր տեղն ու կոչումն այս կյանքում` երբեք չուրանալով սեփական արժեհամակարգը»,- «Զարուհու» հետ զրույցում նշեց դրամատուրգը:

Նրա խոսքով` պիեսի երկրոդ պլանում ներկայացվում է նաեւ սփյուռքահայության նոր ներգաղթած սերնդի եւ մեր օրերում մեծացող արտագաղթի խնդիրները:

Այս տարվա ընթացքում պիեսը ոչ միայն կտպագրվի, այլեւ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ կներկայացվի հայ հանդիսատեսին: Ի դեպ, սա Անուշի եւ Հ. Ղազանչյանի առաջին համագործակցությունը չէ: Դրամատուրգի հեղինակած «Մերսեդես» պիեսը Հ. Ղազանչյանը բեմադրեց նախորդ տարի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Հակոբ Ղազանչյանի հետ մեր առաջին համագործակցությունից հետո, մի օր խոսք բացվեց ապագա անելիքների մասին: Նորա Արմանին հետաքրքրվեց, թե ինչ նոր պիես ունեմ, ես էլ ներկայացրեցի սա: Ընթերցելուց հետո Ղազանչյանն առաջարկեց բեմադրել»,- հավելեց Ա. Ասլիբեկյան-Արծրունին:

«Մի լռիր, Ռեմին» դրամատուրգի հինգերորդ պիեսն է, նախորդ չորսը բեմադրվել են, ընդ որում, երկուսը նախորդ տարի`«Մերսեդես» եւ «Կոմիտաս. Լույս բարեբեր», վերջինը ներկայացվել է  Ս. Պետերբուրգում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում