Հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունները, կարծես, Հայաստանում ոտքի է հանել բոլորին:
Եթե Ադրբեջանի սահմանային գյուղերը մարդաթափ է լինում, ապա հայ սահմանապահ գյուղացին ոչ միայն ամուր կառչած է հայ հողին` պաշտպանելու այն, այլեւ օգնության են հասնում նաեւ Հայաստանից: Օրինակ երգիչ, դերասան, շոումեն ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԱՐԱՄ MP3-ն, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Տղերք ջան, պինդ կացեք, ամեն վայրկյան պատրաստ ենք միանալու ձեզ: Դուք իսկական հերոսներ եք: Բոլորս կյանքով ենք ձեզ պարտական»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ