livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի թրեյլերը.

կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում սեպտեմբերի 11-ին:

Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը, հայտնում է 1tv.am կայքը:
Գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:

Գլխավոր հերոսներից Մայքլը հարուստ հայ դեղագործ է, որն իր հարազատ գյուղից գնացել է Կոստանդնուպոլիս` բժշկություն ուսումնասիրելու: Ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսը, որն աշխատանքի բերումով է հայտնվում Օսմանյան կայսրությունում, հարաբերությունների մեջ է Փարիզում ուսանած հայ նկարչուհի Աննայի հետ, որն ակամա դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև:

Այս սիրային դիմակայության զարգացումները ծավալվում են Հայերի ցեղասպանության խորապատկերում, երբ հերոսները ստիպված են ոչ թե իրենց հարաբերությունները պարզել, այլ կյանքը փրկելու ուղիներ փնտրել:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում