livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Երիտասարդ հայ ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Բրավիստ» կարճամետրաժ ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի Manhattan Short փառատոնի կողմից:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ամերիկյան կինոակադեմիան կհրապարակի մրցանակի հավակնորդ ֆիլմերի երկար ցուցակը, որից հետո կընտրվեն սեղմ ցուցակի ֆիլմերը: «Բրավիստը» կարող է պայքարել «Օսկարի» համար «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում:

«Այժմ կարող եմ հստակ ասել, որ դա «Բրավիստի» ամբողջ թիմի հաջողությունն է: Manhattan Short փառատոնի շնորհիվ ֆիլմը տեսել են Ամերիկայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների կինոսերները: Այժմ մենք «Օսկարին» հավակնելու հնարավորություն ենք ստացել: Հազվադեպ է կարճամետրաժ ֆիլմը նման շրջանառություն ունենում, համաշխարհային ժյուրիի նման ուշադրության արժանանում»,-ասել է Էվելինա Բարսեղյանը PanARMENIAN.Net-ին:

«Բրավիստը» պատմություն է սիրո և ցինիզմի մասին: Ֆիլմի հերոսը` Անդրեյը, ամեն երեկո հագնում է սմոկինգը և «բրավո» է բղավում թատրոններում փողի դիմաց: Անդրեյը վստահ է` բոլորը խաբում են, մինչև որ չի հանդիպում դահլիճում ամենաանկեղծ աղջկան: Գլխավոր դերերը կատարել են Պետերբուրգից հայտնի դերասաններ Իգոր Սերգեևը («Ելք», «Օտարը») և Կարինա Ռազումովսկայա, որը վերջերս արժանացել է «Ոսկե դիմակի» երկու մրցանակի: Ռազումովսկայան նաև հայտնի է մի շարք դերերով` «Մաժոր» սերիալում, «Ոչինչ պատահական չէ» ֆիլմում:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բարսեղյանի ֆիլմն անցել է Մանհեթենի Manhattan Short փառատոնի եզրափակիչ փուլ, իսկ դերասան Իգոր Սերգեևն առաջադրվել է որպես «Գլխավոր դերի լավագույն կատարող»: Փառատոնի շրջանակում ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 250 քաղաքում: Քվեարկության արդյունքներով «Բրավիստն» առաջին տեղն է գրավել Ռուսաստանում:

«Բրավիսիտի» հայկական պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի հուլիսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմն ընդգրկված էր հիմնական ծրագրում:

Ավելի վաղ ֆիլմն ընդգրկվել էր Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, որտեղ միաժամանակ ներկայցնում էր և Հայաստանը, և Ռուսաստանը:

Էվելինա Բարսեղյանի նախորդ` «Մեկը ձեզ սիրում է» (2014) և «Փայլատակողը» (2015) ֆիլմերի պրեմիերաները նույնպես տեղի են ունեցել Կաննի փառատոնում:

?

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում