livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Հանրաճանաչ երգահան Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Երևանում երկու հաﬔրգ կանցկացվի:


Այս առիթով կազմակերպիչները հանդիպեցին լրատվաﬕջոցների ներկայացուցիչների հետ: «Թարիվերդիևի 85- ամյակին Ռուսաստանում անցկացվում է «Միքայել Թարիվերդիևի ﬕջազգային փառատոն», և Հայաստանում կայանալիք հաﬔրգները դրա մասն են կազմում: Ծրագիրը բազմազան է. կհնչեն երգահանի սիմֆոնիկ, կաﬔրային և այլ ստեղծագործություններ»,-«Արﬔնպրես»-ի փոխանցմամբնշեց երգահանի կինը`Վերա Թարիվերդիևան:
Ռուսաստանից Հայաստան ժամանած դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլի խոսքով` Թարիվերդիևի երաժշտությունը ﬔղմ է և խոսուն: «Այն ﬔծ ազդեցություն ունի հասարակության վրա. և՛ թախիծ, և՛ ժպիտ է պարգևում»,-ասաց դաշնակահարը:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանն ընդգծեց, որ նախարարությունը ﬕշտ էլ ձգտել է ներկայացնել Թարիվերդիևի
երաժշտությունը և հավելեց, որ հաﬔրգներին կհնչեն հեղինակի սիմֆոնիկ գործերը, ֆիլﬔրից սիրված երաժշտությունները:

«Մի քանի ստեղծագործություն առաջին անգամ կմատուցվի հանրությանը»,-շեշտեց խորհրդականը:
Հոբելյանական առաջին հաﬔրգը կրում է «Յո երթաս» խորագիրը և կկայանա հոկտեմբերի 27-ին` Կոﬕտասի անվան կաﬔրային երաժշտության տանը, իսկ հոկտեմբերի 28-ի հաﬔրգը կանցկացվի Արամ Խաչատրյանի հաﬔրգասրահում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի
մասնակցությամբ:
Միջոցառուﬓերն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունների, Ռոսկոնցերտվհաﬔրգա-հյուրախաղային ﬕության և Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի աջակցությամբ:

Ազգությամբ հայ երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլﬔրի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում: Սովորել է տեղի երաժշտական դպրոցում, ապա ուսուﬓարանում, որոշ ժամանակ Երևանի կոնսերվատորիայիում: Ռուսաստանում ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժինը`կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ:

Թարիվերդիևը ֆիլﬔրում հնչած 130 երաժշտության հեղինակ է: Հիշարժան են նրա «Եղջերու արքան», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասնհինգերորդ գարունը», «Բաղնիքդ անուշ», «Ճակատագրի հեգնանքը» և այլ ֆիլﬔրի համար գրված երաժշտությունները: Գրել է բազմաթիվ սիմֆոնիաներ, երգեհոնային կոնցերտներ, դաշնամուրային պիեսներ և այլ ստեղծագործություններ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում