Հոկտեմբերի 27-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է  աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն  աստղը:

Ֆրանսահայ երգչի աստղը տեղադրվել է «Pantages» թատերասրահի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ 92-ամյա երգչի համերգը։

Հավելենք, որ Հոլիվուդի փառքի ծառուղում իրենց անվանական աստղն ունեն աշխարհահռչակ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը և ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան):