Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի 17-ամյա դուստրը` Լիլի-Ռոուզը, նկարահանվել է Chanel-ի նոր գովազդային արշավում` ներկայացնելով  Chanel N5 L'eau բույրը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, ազդեցիկ տեսանյութում Լիլի-Ռոուզը տարբեր կերպարներ է փորձարկում: Նրա մասնակցությամբ տեսանյութը տեղադրվել է ընկերության պաշտոնական կայքում:

Ինչպես հայտնի է, աղջիկն արդեն նկարահանվել է նորաձևության տան գովազդներում: Մինչ այս նա ներկայացրել է Chanel Pearl արևային ակնոցը:

Նրա առաջին փորձը մոդելային ասպարեզում եղել է նկարահանումը ավստրալական Oyster ամսագրի համար, որից հետո նրան նկատել է հանրահայտ դիզայներ Կառլ Լագերֆելդը: