livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Disney ստուդիան խաղարկային ֆիլմ Է նկարահանում իր «Ձյունանուշիկ» դասական մուլտֆիլﬕ մոտիﬖերով,

 հաղորդում Է «Արﬔնպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter- ին:
Կինոժապավենի սաունդթրեքի համար կգրվեն նոր յուրօրինակ երգեր:
Ներկայում բանակցություններ են վարվում Էրին Քրեսիդա Ուիլսոնի՝ «Աղջիկը գնացքում» ֆիլﬕ սցենարիստի հետ: Պլանավորվում Է, որ նա կզբաղվի կինոտարբերակի համար Ձյունանուշիկի պատմության ադապտացմամբ:
Երաժշտությունը կգրեն կոմպոզիտորներ Ջասթին Փոլը եւ Բենջ Փասեքը, որոնք աշխատել են «Լա Լա Լենդ» մյուզիքլի սաունդթրեքի վրա, որի պրեﬕերան կայացել Է 2016 թվականի Վենետիկի կինոփառատոնում:
«Ձյունանուշիկը եւ յոթ թզուկները» անիմացիոն կինոնկարը 1937 թվականին ստեղծել Է Ուոլտ Դիսնեյը Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի մոտիﬖերով: Մուլտֆիլﬓ «Օսկարի» Է ներկայացվել լավագույն երաժշտության համար:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում