livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

mayyaՊարզվում է` հայկական շոու-բիզնես է ներխուժում, այսպես ասած, քրիստինեպեպելյանական նորաձեւությունը: Այն իրենից ենթադրում է հանրությունից ու լրատվամիջոցներից ծածուկ ամուսնանալը (կամ նշանվելը) ու թույլ չտալը որեւէ մեկին խոսել իր անձնականից: Շատերը, չհամաձայնելով այն մտքի հետ, որ դա պայմանավորված է մեր աստղաբույլի ամոթխածությամբ, համարում են, որ այս միտումը զուտ անհաջող ինքնագովազդի միջոց է:

Օրինակ` երգչուհի ՄԱՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ 2011 թվականին իր ամուսնության գաղտնիությամբ եւ բամբասանքների մի ամբողջ շքերթով գերազանցեց Քրիստինե Պեպելյանին: Այժմ երգչուհին եւ նրա ամուսինը` «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալի ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԴԱՎԻԹՅԱՆԸ, արտերկրում են: Տ.Դավիթյանը նշում է. «Ճամփորդում եւ վայելում ենք մեր նորաստեղծ ընտանեկան կյանքը»: Խոսելով երգչուհու ամուսնու հետ` տեղեկացրինք իրենց ամուսնության մասին կայքերից մեկի հետեւյալ անդրադարձը. «Մայան կապի մեջ է Maya-Margaryanեղել մի տղայի հետ, ով իրենից փոքր էր 10 տարով: Վերջերս այդ մասին իմացել են նրա եղբայրները... Ասում են` նաեւ ծեծել են այդ տղային, որպեսզի հեռացնեն Մայայից: Սակայն երգչուհին, վիրավորված եղբայրների վերաբերմունքից, իր սիրելի տղամարդու հետ հապշտապ որոշում է կայացրել...»: Նորափեսան այսպես պարզաբանեց. «Չգիտեմ` ով է մտածել, որ ինձանից շատ գիտի իմ ընտանիքի մասին: Ուղղակի իմ դաստիարակությունն ու կարգավիճակը թույլ չեն տալիս նման բամբասկոտ, անիմաստ ու սեքսին կարոտ խոսակցությունների մակարդակին իջնել ու իրենց իրական անուններով կոչել»:

Մաղթենք երջանկություն զույգին եւ հիշեցնենք, որ հանրությունն առավել շատ ու սարսափելի վատ սկսում է խոսել այն ժամանակ, երբ մի բանից տեղյակ չի լինում:

Առավել մանրամասն կարդացեք «Զարուհի» հանդեսի փետրվարյան համարում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում