livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

Liana1Սովորաբար երգիչ-երգչուհիների համար տոնական օրերն անցնում են աշխատանքային մթնոլորտում` տարբեր ռեստորաններում ու ակումբներում երգելով:

 Երգչուհի ԼԻԱՆԱՆ էլ այս տարի Ամանորին անմասն չի մնացել տարեմուտին աշխատելուց եւ տարեմուտը դիմավորել է Ծաղկաձորում. ՙԱնկեղծ ասած, աշխատանքի մեջ եմ եղել ու, կարելի է ասել, երգել եմ քաղաքի գրեթե բոլոր ռեստորաններում՚:

 Երգչուհին, գոհ լինելով անցյալ տարվա խորհրդանիշ Ճագարից, նույնն էլ ակնկալում է Վիշապի տարում. ՙԸնդհանրապես շնորհակալ մարդ եմ. ամեն տարին, իր բացասական բաների հետ մեկտեղ, իր դրական կողմերն էլ ունի: Ամեն մի վատ բանի մեջ կարելի է գեղեցիկը տեսնել: Օրինակ` անցյալ տարի ոչ թե մեկ, այլ կարելի է նույնիսկ ասել` երկու, ավելին` տասը լավ բան է եղել՚:

Մեզ հետ զրույցում Լիանան, խոսելով, այսպես կոչված, հին Նոր տարվա` հունվարի 13-ի մասին, հավելեց, որ, ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ իրենք սովորաբար ընտանիքով նշում են այդ օրը, բայց ոչ մեծ շուքով: Շարունակելով ամանորյա թեման` երգչուհին իր երկրպագուներին խորհուրդ տվեց.

 - Եթե յուրաքանչյուր բացասականի մեջ առհասարակ բոլոր մարդիկ կարողանան մի գեղեցիկ բան գտնել, հավատացե՛ք, այնքան հեշտ կլինի այս կյանքում ամեն ինչ, եւ մարդիկ էլ դեպրեսիաների մեջ չեն ընկնի, ավելի թեթեւ ու հաճույքով կապրեն: Քանի որ ամեն բացասականի մեջ պետք է գտնել դրականը, գեղեցիկը: Բայց դե, դրա համար էլ յուրահատուկ ունակություն է պետք, դա էլ բարդ բան է, չնայած, եթե աշխատեն իրենց վրա, ինձ թվում է` կստացվի:

 - Դուք դրանո՞վ եք առաջնորդվում:

Liana - Իհարկե: Չի լինում այնպես, որ ամեն ինչ անընդհատ դրական է լինում ու քո սրտով: Բախտի բերմամբ թե պատահմամբ` պատահում է, որ չի ստացվում այնպես, ինչպես որ պլանավորել ես, որովհետեւ, ինչպես ռուսական ասացվածքում է ասվում. ՙՄենք ենթադրում ենք, Աստված` տնօրինում՚: Այսինքն, եթե ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա չէր մերը, մեզ ավելին է սպասվում, դրա ժամանակը չէր: Կարծում եմ` պետք է ամեն ինչին թեթեւ նայել, որովհետեւ այս կյանքը այնքան դժվարություններ ու բարդություններ ունի, որ ամեն ինչի համար պետք չէ տխրել: Ճիշտ է, լինում են վատ, դժբախտ տարիներ. Աստված չանի, մարդ հարազատ է կորցնում: Ինձ համար վատ տարին միայն դա կարող է բնորոշել:

 - Իսկ ինչո՞ւ էր այս տարի Լիանան պասսիվ տոնական հեռուստահաղորդումներում:

 - Ո՛չ, մասնակցել եմ տոնական հեռուստահաղորդումներին, սակայն ոչ բոլորին: Տոնական օրերին եթերում քիչ մասնակցությունս առողջական խնդիրներով էր պայմանավորված:

 - Լիանա, մեր վերջին զրույցի ժամանակ ասացիք, որ գտել եք Ձեր երկրորդ կեսին:

 - Այդ ժամանակներն անցել են... Բայց այս անգամ հաստատ գտել եմ...

 Շուտով տարիներ շարունակ անակնկալներով հարուստ երգչուհի Լիանան այս անգամ էլ երկարատեւ լռությունը կկոտրի` հանդես գալով անակնկալ տեսահոլովակով, որից հետո հաստատ հանրությունը երկար ժամանակ կդադարի խոսել երգչուհի Քրիստինե Պեպելյանի անակնկալ ու ՙթաքուն՚ ամուսնության մասին:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում