livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Karen2Անցյալ տարի սեպտեմբերին Լոնդոնի հեղինակավոր ՙRoyal Festival Hall՚ համերգասրահում Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի անմիջական մասնակցությամբ եւ Մարիուս Ստրավինսկու խմբավարությամբ կայացել էր կոմպոզիտոր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հեղինակային երեկոն, որը նվիրված էր Անկախության 20-ամյակին: Ամիսներ անց երգահանը հեռացավ Հայաստանից եւ արդեն 4 ամիս է` բնակվում է Միացյալ Թագավորությունում:

Բոլորովին վերջերս ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, երգիչ Մարատ Հայրապետյանը երգահանին մեղադրեց նշված համերգի ցուցապաստառի վրա Մշակույթի նախարարության տարբերանշանը չտեղադրելու մեջ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն` համերգի կազմակերպիչները մտադիր են դատական գործընթաց սկսել: Իսկ թե իրականում ինչու երգահանը հեռացավ Հայաստանից եւ ինչ պատճառով չտեղադրեց նախարարության տարբերանշանը, փորձեցինք պարզել ինտերնետային զրույցի ընթացքում:

- Մեկնեցի, որովհետեւ մեծ ցանկություն ունեի գիտելիքներս հարստացնելու, քանի որ կարծում եմ` Միացյալ Թագավորությունը ամենալավ վայրերից մեկն է կրթության համար: Լիովին հերքում եմ այն խոսակցությունները, որ նեղացած եմ եղել ինչ-որ մարդկանցից կամ չեմ հարմարվել արվեստագետների համար երկրում ոչ բարենպաստ մթնոլորտին: Իհարկե, չեմ հերքում վերջինս, բայց պատճառն իրոք լրիվ այլ էր:

- Հայկական հեռուստաընկերություններից մեկում Ձեզ մեղադրում էին ՀՀ մշակույթի նախարարության տարբերանշանը սեպտեմբերին Լոնդոնում կայացած համերգի պոստերի վրա չտեղադրելու մեջ:

- Լսել եմ այդ միջադեպի մասին, որ մեղադրվել եմ ՀՀ մշակույթի նախարարությանKaren տարբերանշանը Լոնդոնի համերգի պոստերի վրա չտեղադրելու կապակցությամբ: Կցանկանամ պարզաբանել, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ այս տարիների ընթացքում, երբ ունեցել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում` Անգլիայում, Սիրիայում, Ուկրաինայում եւ այլուր, երբ թողարկել եմ երկու ձայնասկավառակ, կազմակերպել փառատոն, համերգային ծրագրեր, բարեգործական բազմաթիվ ակցիաներ եւ այլն, երբեւիցե չեմ անհանգստացրել Մշակույթի նախարարությանը: Եվ եթե` անկեղծ, ապա ցանկություն չունեի անհանգստացնելու: Պատճառն այն էր, որ համերգի կազմակերպիչները խնդրեցին, որ ողջույնի խոսք ասի նաեւ Մշակույթի նախարարությունը: Այսինքն` նախարարությունը բացարձակապես կապ չի ունեցել համերգի կայացման, կազմակերպման եւ, առհասարակ, ոչնչի հետ: Բայց համերգից հետո մամուլում տարածվեց հաղորդագրություն, ըստ որի` նախարարությունն անմիջական կապ է ունեցել: Ի դեպ, հաղորդագրությունը տարածվել է Արտաքին գործերի նախարարության կողմից: Ես բացարձակապես անտեղյակ եմ եղել այս ամենից: Հետեւաբար, Մշակույթի նախարարության տարբերանշանը չի եղել պոստերի վրա, ինչն էլ խոսում է այն մասին, որ նախարարությունը կապ չի ունեցել իմ համերգային ծրագրի հետ: Ես միայն ստացել եմ փոխնախարարի համառոտ ողջույնի խոսքը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնել, եւ այն մյուս ողջույնի խոսքերի հետ միասին տեղ է գտել համերգային ծրագրի գրքույկի մեջ, ոչ մի ավել բան: Ինձ համար իրոք տարօրինակ է նման վարքագիծը մեր մամուլի կողմից, քանի որ բացարձակապես չեն կարողանում տարանջատել կարեւորն անկարեւորից: Իսկ այս վերջերս արդեն բռնել են էժանագին սկանդալների ուղին: Ինչեւիցե, միգուցե դա է պատճառը, որ համերգից վերադառնալուց հետո որոշում կայացրեցի` տեղափոխվել Լոնդոն: Բայց, կրկնում եմ, ոչ թե նեղացած էի, այլ պարզապես հոգնել էի ու, բացի այդ, ինչպես նշեցի` կրթության նպատակով:

- Իսկ ի՞նչ հաջողություններ ես ունեցել այս ամիսների ընթացքում Լոնդոնում:

- Դեռ չորս ամիս է անցել, ինչ բնակվում եմ Լոնդոնում, բայց արդեն վստահ կարող եմ խոսել շոշափելի հաջողությունների մասին: Չնայած վախենում եմ խոսել հաջողություններիս մասին, քանի որ նախանձողների թիվը շատ է: Խոսքերիս վառ ապացույցն այն է, որ Լոնդոնի համերգից հետո հայտնվեցի նախանձ ու չկայացած մարդկանց անիմաստ խոսակցությունների էպիկենտրոնում: Եթե շատ անկեղծ լինեմ, երբեւիցե ուշադրություն չեմ դարձնում նման խոսակցություններին: Միայն կարող եմ մի բան ասել. ես երբեք ոչինչ չեմ թաքցնում, ամեն բան շատ մատչելի է այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն տեսնելու եւ լսելու: Իսկ իմ արվեստի ամենակարեւոր քննադատողները իմ երկրպագուներն են, որոնք օրեցօր շատանում են: Միշտ էլ ակտիվ կապի մեջ եմ եղել նրանց հետ, գնահատում եմ եւ շատ շնորհակալ եմ նրանցից: Շուտով 3-րդ ձայնասկավառակս կթողարկեմ, հուսամ` հայրենիքում, եթե ոչ, ապա այն հասանելի կլինի Հայաստանում: Նաեւ կլինեն համագործակցություններ տեղի` Լոնդոնի շոու-բիզնեսի, այսինքն` միջազգային անուն եւ հեղինակություն ունեցող արտիստների հետ: Շուտով վերջապես եթերում կլինի իմ հեղինակային շոուն Լոնդոնից: Հանդիպումներ ճանաչված մշակութային, քաղաքական եւ հասարակական դեմքերի հետ:

Karen1- Իսկ հայկական շոու-բիզնե՞սը:

- Շուտով մոտենում է ՙԵվրատեսիլը՚, ազգային մրցանակաբաշխությունը... Եվ, ինչպես ամեն տարի, կրկին հայկական շոու-բիզնեսը ՙկթեժանա՚: Ինձ համար այս ամենը զավեշտալի է: Երբ շփվում ես իրոք միջազգային ճանաչում եւ միլիոնավոր ձայնասկավառակներ վաճառած արտիստների հետ, բացի դրական էներգիայից ու հետաքրքիր զրույցից, ոչ մի բացասական բան չես ստանում: Իսկ մերոնք` չէ, անկեղծ եմ ասում... Չեմ քննադատում, այլ միայն ցավում եմ, որ այսքան հետամնաց ու թույլ փոփ-մշակույթ ունենք: Երեւի թե ճիշտ կլինի ասել` չունենք էլ: Բայց փոխարենը` մի շարք ինքնահավան, անտաղանդ, բարոյապես չփայլող ՙաստղիկներ՚ ունենք, որոնք փորձում են համոզել, որ երգել գիտեն... Չկա նման բան, կան մի քանիսը, որ իրոք տաղանդավոր են, բայց ընդհանուր ֆոնի ներքո նրանց համար էլ է դժվար դարձել ստեղծագործել եւ առանձնանալ. կոմերցիան պահանջում է էժանագին մշակույթ: Սա է իրականությունը մեր հայրենիքում: Իսկ այն արտիստները, ովքեր իրոք լավն են, մի օր հաստատ կհեռանան Հայաստանից եւ իրենց տեղը կգտնեն այլ երկրի արեւի ներքո:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում