livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

VardanԵրգիչ ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ մտադիր է այս տարին սկսել մաքուր էջից: Բանն այն է, որ երգիչը ոչ թե մի կողմ է դնում իր համար գրված եւ մինչ այս իր երգացանկում եղած երգերը, այլ ցանկանում է հանդես գալ ժողովրդական ոճում: Այդ է վկայում այն, որ երգիչն անցյալ տարվանից Նորայր Դավթյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել:

- Ձայնասկավառակը գրեթե պատրաստ է, մի քանի երգ է մնացել ձայնագրելու: Երգերը հիմնականում ժողովրդական, տարբեր կոմպոզիտորների երգեր են: Մտադիր եմ ձայնասկավառակի շնորհանդեսն անել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ համերգային ծրագրով: Չնայած պաշտոնապես չեմ աշխատում նվագախմբի հետ, բայց իրենց համերգներին հաճախ եմ մասնակցել:

- Կգա՞ ժամանակ, որ Դուք էլ «շուկայի» համար ժողովրդականից կանցնեք 6/8-ի:

- Ես էլ եմ երգում 6/8, ես էլ եմ գումար աշխատում: Ճիշտ է, դա հեշտ ճանապարհն է գումար աշխատելու, բայց այնպես չէ, որ նորմալ երաժշտություն ներկայացնելով էլ չես կարողանում գումար աշխատել: Ուղղակի այդ դեպքում մի քիչ դժվար ես աշխատում, եւ հետո` սովորել ենք, որ ժողովրդին ինչ տալիս ենք, այն էլ լսում է: Կա որակով եւ անորակ 6/8, բայց կարելի է անել լավ: Ոչ մեկին դեմ չեմ կամ չեմ մեղադրում, յուրաքանչյուրս էլ աշխատում ենք: Մեկը նպատակ ունի գումար աշխատելու, մյուսը` կրթելու: Ինձ համար ամենակարեւորը տեսակն է, թեկուզ լինես ռաբիս կամ ինչ-որ վատ ոճի մեջ, բայց ունենաս տեսակ:

- Այսօր Ձեզ ճանաչում են ժողովրդական ոճի մեջ:

- Եթե այդպես է, շատ ուրախ կլինեմ: Համենայնդեպս, վերջին երկու տարին աշխատում եմ, որ ինձ այդ ոճում ճանաչեն, աշխատում եմ այդ ոճով հանդես գալ, որովհետեւ արդարը դա է: Այդ ոճը մի օրում չես կարող ստեղծել, այն ժամանակի ընթացքում պիտի ձեւավորես: Ինձ թվում է` այս ձայնասկավառակից կամ համերգից հետո կձեւավորվի այդ կարծիքն իմ մասին: Իսկ գումար աշխատել բոլորն էլ ուզում են: Այդ 6/8-ն էլ թող լինի, բայց` իր տեղում, դրանում հեռուստաընկերություններն էլ մեղքի բաժին ունեն: Պիտի ընտրես, թե ինչ ես ուզում: Կարելի է ընտրել ե՛ւ այն, ե՛ւ այն, բայց չափի մեջ, այսինքն` փող աշխատել ռեստորանում, հարսանիքներում:

- Վերջերս Արթուր Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ Նոր տարուն որ ալիքը տանում էիր, նույն երգիչներն էին` նույն երգերով:

-Vardan1 Ես շատ չեմ եղել տոնական ծրագրերում եւ երգել եմ թողարկվելիք ձայնասկավառակից ժողովրդական երգերի շարան: Ի դեպ, համերգներով պատրաստվում եմ փետրվարի 25-ին մեկնել Բեյրութ եւ հանդես գալ այդ ձայնասկավառակի երգերից մի քանիսով: Արդեն 3-րդ անգամ եմ մեկնում Բեյրութ, իրենք շատ են սիրում ժողովրդական երգերը, իսկ այստեղ ոմանք չեն էլ ճանաչում:

- Ինչի՞ց է դա:

- Երեւի թե շատ քիչ է քարոզվում: Բեյրութում, օրինակ, կա ռադիոկայան, որով ամբողջ օրը ժողովրդական երգերն են հնչում: Մեր երգիչների նոր երգերն էլ են հնչում, բայց իրենք ընտրում են, թե որ երգը եթեր թողնեն:

- Համաձայն չե՞ք, որ այսօր դասական ու ժողովրդական երաժշտությունը քիչ է պրոպագանդվում եթերում:

- Եթերում, համաձայն եմ, բայց չէի ասի, որ քիչ համերգներ են լինում ժողովրդական կամ դասական: Վերջին շրջանում դասական համերգներ շատ են լինում, եւ դահլիճը լիքն է լինում: Ես հաճախ եմ գնում դասական համերգների, եթե հասցնում եմ: Օրինակ, վերջերս Կասկադում ջազ համերգ էր, ես ներկա էի, կամ ֆիլհարմոնիկում դասական համերգ էր, եւ մի կերպ եմ տոմս գտել:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում