livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

gurgenՎերջերս համացանցում երգիչ Գուրգեն Դաբաղյանը տեղադրել է հնդկական ոճով իր բազմաթիվ լուսանկարները: Թե ինչու է վաղեմի «Փոքրիկ իշխանը» դարձել «հնդիկ ռաջա», շատերին է մտահոգել: Իսկ ոմանք էլ համարում են, թե վերջինս իր կյանքի Զիտային է փնտրում Հնդկաստանում: Առավել վառ երեւակայություն ունեցողները, գուցե, արդեն պատկերացնում են երգչին Բոլիվուդում, բայց բոլորովին այլ է իրականությունը, ինչը պարզեցինք հենց նրանից:

Պարզվում է` ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԸ ոչ թե իր համար Զիտա էր փնտրում, այլ գնացել էր Սայաթ-Նովայի հետքերով. «Անցած տարվա փետրվարից մինչեւ մայիgurgen4ս ամիսները եղել եմ Հնդկաստանում: Դա երաժշտական ծրագիր էր, որը պայմանավորված էր Սայաթ-Նովայի հետ: Բոլորս գիտենք, որ Սայաթ-Նովան էլ է եղել Հնդկաստանում ու ոչ միայն այնտեղ, այլեւ ողջ Արեւելքով մեկ շրջել եւ սովորել է: Այնտեղ երաժշտական համագործակցություն եմ ունեցել հնդիկ երաժիշտների հետ` ելույթներ, համերգներ, համատեղ հանդես ենք եկել. ես երգում էի հնդկական ազգային նվագարանների նվագակցությամբ: Հնդկական երաժշտությունը` որպես դասական հիմնային երաժշտություն աշխարհի մասշտաբով, ուսումնասիրել եմ թե՛ Հայաստանում եղած ժամանակ, թե՛ այնտեղ վարպետների մոտ դասերի ներկա գտնվելով»:

gurgen3Ամեն դեպքում երգիչը հավաստիացնում է, որ հնդկական երգարվեստի խորը ուսումնասիրությունը աղետաբեր հետեւանքներ չի ունենա իր երգացանկի վրա. «Բացարձակապես, իմ դեպքում այսպես է. ինչ էլ ուսումնասիրեմ` թե՛ եվրոպական դասական, թե՛ հնդկական, եւ թե՛ մեկ այլ երաժշտություն, դա միայն ընդհանուր ճաշակի զարգացմանն է նպաստում, որն իմ դեպքում արտահայտվում է կոնկրետ հայկական ժողովրդական երգերի միջոցով: Հնդկաստանում եղել է, որ հնդիկների հետ հնդկական երաժշտական իմպրովիզներ արել ենք, բայց լուրջ գործի մասին խոսք չկա: Կարծում եմ ինչ-որ հետաքրքիր համադրություն կարող է լինել, բայց մի քիչ ավելի ուշ»:

Այնուամենայնիվ, Հնդկաստանի մշակույթով ոգեշնչված երգիչը հանդիսատեսի դատին կհանձնի իրgurgen2 մասին պատմող «հնդկական ֆիլմ». «Ֆիլմ ենք պատրաստել Հնդկաստանում: Այդ ամեն ինչը նկարահանվել է` ելույթներ, դասեր, թե հնդիկ հանդիսատեսի մոտ ինչ տպավորություն է գործում մեր երգերը, հնդկական գործիքներով ինչպես է հնչում  Շերամը, Սայաթ-Նովան: Մոտավորապես gurgen1մի քանի օրից պատրաստ կլինի ու հեռուստատեսությամբ կցուցադրվի: Ֆիլմը պատմելու է, թե ինչով եմ ես զբաղված եղել այնտեղ, եւ ընդհանուր ինչ կապ կա հնդկաստանյան փնտրտուքների ու Սայաթ-Նովայի միջեւ, որը նույն ճանապարհն է: Այս տարի Սայաթ-Նովայի 300-ամյակն ենք տոնելու, նախագիծն էլ նվիրված է նրա հոբելյանին»:

Ինչ վերաբերում է լուսանկարներում, ինչպես նաեւ ֆիլմում առկա Դաբաղյանի նոր կերպարին, վերջինս նշեց. «Ուղղակի հնդկական որոշ շորեր եմ հագել, իրենց սովորույթներն եմ ուսումնասիրել, դա շատ հետաքրքիր է»: Այնպես որ, ի տարբերություն շատ երգիչների, Դաբաղյանը ոչ թե աղանդավորների շարքն է համալրում կամ ցանկանում է կրոնափոխ լինել, այլեւ շարունակում է սովորել ու չի անցնում տգետ, բայց անուն վաստակած որոշ հայտնիների կողմը: Ի դեպ, առաջիկայում նույնպես երգիչը նորություններ կմատուցի իր ունկնդրին: Շուտով պատրաստ կլինի նոր տեսահոլովակ, որտեղ նա երգում է գուսան Զաքարյանի 1943թ. գրված երգը, որը չի երգվել եւ երբեք չի հնչել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում