livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

 

dav2Երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆՆ, ով տարվա ընթացքում բազմաթիվ անակնկալներ է խոստանում իր երկրպագուներին, տարին սկսել է նոր տեսահոլովակով: Գայանե Աստվածատրյանի հեղինակած «Բա որ ասում էիր» երգի հիման վրա ռեժիսոր Արա Գասոյանի նկարահանած տեսահոլովակն արդեն  հեռարձակվում է եթերում: Դավիթի հետ հանդիպման ընթացքում նախ պարզեցինք, թե ինչու է տեսահոլովակ նկարահանվել հենց այդ երգի հիման վրա, ապա նաեւ տեղեկացանք տարվա ընթացքում սպասվելիք անակնկալների մասին:

- Առաջին հերթին նկարահանվեց հենց այդ երգի հիման վրա, քանի որ ես շատ եմ սիրում այդ երգը: Եվ հետո, ինձանից բացի, երգի հեղինակը` մայրս էլ է ամենից շատ այս երգը սիրում: Եվ պիտի ասեմ, որ հասարակության կողմից էլ այն սիրվեց, դրա համար էլ որոշեցինք, որ ճիշտ կլինի հենց այս երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակը: Ավելացնեմ նաեւ, որ անցյալ տարի թողարկված իմ ձայնասկավառակում տեղ է գտել «Բա որ ասում էիր»-ը որպես առաջին երգ, որով էլ հենց անվանվել է ձայնասկավառակը:

- Տեսահոլովակում Ձեզ հետ հանդես են եկել հեռուստատեսային հայտնի դեմքեր: Ինչո՞ւ: Որպեսզի ավելի շատ հետաքրքրություն առաջացնի հասարակության շրջանո՞ւմ:

- Ո՛չ, պարզապես ինչ-որ նոր բան էինք ուզում անել: Տեսահոլովակում ես նրանցից ամեն մեկին վերցնում եմ տեսահոլովակի կամ սերիալի նկարահանման հրապարակից կամ էլ աշխատանքի վայրից.. Այնպես որ` հետաքրքիր ու զվարճալի տեսահոլովակ է ստացվել: Իսկ թե ինչո՞ւ, օրինակ, հենց Նարեկ Բավեյանը, որովհետեւ, նախեւառաջ, նա լավ մարդ, լավ ընկեր, վստահելի անձնավորություն է: Սարգիսին`սերիալում Ժորիկին, որպես դերասան շատ հարգում ու սիրում եմ, Ռաֆոն իմ լավ ընկերն է, Դելոն` նույնպես: Այսինքն` ընկերներով հավաքվեցինք իրար գլխի ու որոշեցինք մի լավ բան անել եւ արեցինք:

- Դավի՛թ, իսկ երգն իրականում ինչ-որ մեկի՞ն է նվիրված:

Dav- Ինչ-որ մեկին նվիրված չէ, ուղղակի երգի իմաստն այն է, որ տղան դիմում է աղջկան. «Բա որ ասում էիր` թող որ թաղը զարմանա, որ քո սերն ինձ դարման ա...»: Բայց վերջում աղջիկը գնում է հարուստի շփացած տղայի հետեւից: Իսկ տղաներն էլ շատ վստահ են, որ աղջիկներն իրենց հայրիկի փողերի համար գնալու են իրենց հետեւից: Բայց լավ է, որ այդ տղաները կան, որովհետեւ այդ աղջիկների դեմքը բացահայտվում է:

- Արդեն պարզ է, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին»: Ի՞նչ եք կարծում, արժե՞ մեկնել Բաքու: Իսկ մեկնելու դեպքում էլ ինչպե՞ս պիտի ներկայանանք այդ մրցույթին: Եվ եթե հանկարծ առաջարկ լինի, Դուք կմեկնե՞ք Բաքու:

- Եթե հիմա ինձ առաջարկ լիներ, ես չէի գնա, որովհետեւ կարծում եմ, որ ոչ ոքի էլ հաճելի չէ գտնվել լարված ու վտանգավոր իրավիճակում: Իսկ Ադրբեջան մեկնելն ինքնին հենց դա է նշանակում` շատ լարված ու սրված իրավիճակ: Եթե Ադրբեջանի ներկայացուցիչը գար Հայաստան, մենք մեզ ավելի հյուրասեր կպահեինք, որովհետեւ մենք մեզ թույլ չենք տա անշնորհք արարքներ: Իսկ ես իրենց վրա վստահ չեմ. շատ հնարավոր է, որ իրենց վատ արարքներ թույլ տան, իսկ դա կոնկրետ երգչի վրա շատ կազդի: Եվ հետո` իրենք արժանի էլ չեն, որ գնանք Բաքու ու իրենց երկրում մասնակցենք մրցույթի: Այստեղ ոչ թե վախի, այլ ավելի շատ ինքնասիրության ու թասիբի հարց է: Իսկ հաջորդ տարիներին, իհարկե, եթե առաջարկ լինի, կցանկանամ մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին:

- Իսկ Դավիթ Թուջարյանից մոտ ապագայում մենահամերգ սպասե՞նք:

- Ո՛չ, դեռ մենահամերգի պահը չի հասունացել, իսկ նորությունն առայժմ նոր տեսահոլովակն է, առաջիկայում սպասվում են էլի տեսահոլովակներ: Շուտով այս տեսահոլովակին կհաջորդի նաեւ «Չկա վերադարձ» լիրիկական dav1գեղեցիկ երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Եվ այդպես շարունակ: Տարվա ընթացքում նոր անակնկալներով կներկայանամ իմ սիրելի երկրպագուներին:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ հայ «աստղերի» ու շոու-բիզնեսի գրեթե մեծ մասն ընդգրկված է աղանդավորական շարժումներում:

- Ընդհանրապես ես այսպես եմ մտածում. ով ինչ ուզում է թող անի իր կյանքում, միայն թե նա իր այդ արարքով մյուսներին չվնասի: Նրանց ետ պահելու միակ միջոցն այն է, որ մեր եկեղեցին ժամանակ տրամադրի ու երիտասարդներին հաճախակի հրավիրի պատարագներին, որ նրանք Աստծո խոսք լսեն եւ լինեն Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Կարծում եմ, որ միայն այդ միջոցով կարող ենք իրենց վրա ազդել ու ետ բերել այդ ճանապարհից:

- Հանդես եք գալիս ակումբներում, իսկ ի՞նչ եք կարծում` ի՞նչն է պատճառը, որ էլ նախկինի պես ակտիվ համերգներ չեն կազմակերպվում: Փոխարենը` ակումբներում է ամեն ինչ ակտիվ:

- Հիմնականում համերգասրահներում լինում են հավաքական համերգներ, բայց իսկապես չէի ասի, որ նախկինի նման ակտիվ են համերգներ կազմակերպվում: Իսկ ակումբներ գալիս են այն մարդիկ, ովքեր կարող են գումար տրամադրել իրենց հաճույքների համար, իրենց սիրած երգիչների երգերը վայելել կենդանի կատարմամբ, որ իրենց համար հաճելի մթնոլորտ ստեղծի: Իսկ համերգասրահներ գալիս է սովորական ժողովուրդը, որը, ճիշտ է, քեզ շատ է սիրում, բայց ձեռքին չկա այդ գումարը, եւ չի կարող իրեն թույլ տալ այդքան գումար ծախսել ու գալ ակումբ` քեզ լսելու:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում