livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

Narek1Երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ շուտով իր երկրպագուների դատին կհանձնի ՙՈւր գնաց՚ երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի համահեղինակներն են Ռիչարդ Մադլենյանն ու Մարտին Միրզոյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Տեսահոլովակի նկարահանման ընթացքում կատարված լուսանկարներից կարելի է դատել, որ թողարկվելիք տեսահոլովակով երգիչը, կարծես, վերադառնում է իր նախկին ՙսրտակեր Նարեկ Բավեյան՚ կերպարին:

Մեզ հետ զրույցում երգիչը հաստատեց մեր այդ կարծիքը, ավելին` հավաստիացրեց. ՙԿարելի է ասել, որ կա նման բան: Տեսահոլովակում ես հանդես եմ գալիս ոչ միայն սրտակերի կերպարով, այլ նաեւ պարային շատ ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերում: Կարծում եմ` տեսահոլովակում իմ այս կերպարը երկրպագուհիներիս հաստատ դուր կգա՚:

Երգչի փոխանցմամբ` երգի տեսահոլովակը հեռուստաէկրաններին ու համացանցում կհայտնվի մոտ օրերս: Երգիչը մեզ նաեւ հավաստիացրեց, որ շուտով կրկին հանդես կգա հաճելի նորություններով եւ կերպարներով: Նարեկ Բավեյանի հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկա համարներից մեկում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում