livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

ervandՄարտի 30-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսականի դատին կհանձնի Ս. Յախոնտովի «Սեր կմախքի հետ» ներկայացումը` երիտասարդ դերասան, իսկ այժմ նաեւ բեմադրիչ Երվանդ Ենգիբարյանի բեմադրմամբ: Մեզ հետ զրույցում դերասանը պատմեց, որ 2011 թվականին ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական  ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Եվ այժմ, դերասանական կարիերային զուգահեռ, կզբաղվի նաեւ ռեժիսուրայով` արդեն դիպլոմավորված:

- Մինչ այդ էլ թատերական կյանքում հաջողություններ ունեցել ես, դիպլոմ ստանալու անհրաժեշտություն կա՞ր:

- Այդ քայլին ես երկար եմ նախապատրաստվել: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ժամանակ առ ժամանակ, սկսեց վստահել ինձ` լինել սեփական դերերիս ռեժիսորը: Եվ ես, կարելի է ասել, նրա հետ շփվելուց պարզապես վարակվեցի ռեժիսոր դառնալու ցանկությամբ եւ որոշում կայացրեցի ուսումս շարունակել այդ բնագավառում...

- Իսկ գուցե հետագայում կոչում ստանալու համա՞ր էր անհրաժեշտ դիպլոմը:

- Եթե, թղթի կտորի հետեւից ընկած լինեի, ապա վաղուց կընդունվեի եւ կավարտեի «Դերասանի գործ» բաժինը: Եվ այն էլ` հեշտությամբ:

Հիշեցրեցինք Ենգիբարյանին, որ առաջին գործը արդեն հանձնել է հանդիսականին, սակայն ներկայացումը երկար կյանք չի ունեցել, տապալվել է: «Խոսքը, հավանաբար, «Սկանդալ առանց ընդմիջման» ներկայացման մասին է: Ոչ մի դեպքում չի տապալվել: Պարզապես դերասանուհիներից մեկը ֆիզարձակուրդ գնաց, եւ ստիպված եղանք տեւական դադար հայտարարել»,- պատասխանեց դերասանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք կանանց «Զարուհի» հանդեսի ապրիլյան համարում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում