livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

trndes3Ժամանակին եթե հայկական շոու-բիզնեսում նորաձեւ էր հերքել աստղասիրային հարաբերությունները, սակայն մի գեղեցիկ օր ամուսնանում էին ու լրատվամիջոցների եւ հանրության ուշադրությունը սեւեռում իրենց վրա, ապա այսօր զգալիորեն տարածված է գաղտնի ամուսնություններն ու նշանադրությունները: Շատերը, չհամաձայնելով այն մտքի հետ, որ դա պայմանավորված է մեր աստղաբույլի ամոթխածությամբ, գտնում են, որ այս տենդենցը զուտ անհաջող ինքնագովազդի միջոց է: Ինչեւէ, բարի բախտ ձեզ, սիրելի՛ աստղեր, հավատացեք, որ հանրությունն առավել շատ ու սարսափելի վատ սկսում է խոսել այն ժամանակ, երբ մի բանից տեղյակ չի լինում: Այստեղ տեղին է հիշել «Արգելված պտուղը քաղցր է» ասացվածքը: Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, թե հաճախ լրատվամիջոցները ներխուժում են նրանց անձնական կյանք, ուղղակի հիշեցնենք, որ հանրությունն ու լրատվամիջոցներն արտասահմանյան համաշխարհային աստղերի նույնիսկ ներքնազգեստի մեջ են ներխուժում: Ի դեպ, նրանք այդքան էլ վատը չեն ու ոչ բոլորն են անբարոյական... Եզրակացությունները թողնելով ձեզ՝ անդրադառնանք այս տարվա աստղային Տեառնընդառաջներին, որը, ինչպես կարելի էր գուշակել, «Հայոց հարցի» պես խրթին մի բան ստացվեց:

trndes2011 թվականին իր ամուսնության գաղտնիությամբ եւ բամբասանքների մի ամբողջ շքերթով ոչ մեկին չի զիջում երգչուհի Մայա Մարգարյանը: Վերջինս գտավ իր երկրորդ կեսին եւ, համենայն դեպս, այս պահին չի մտածում ոչ երգելու, ոչ էլ իր հիմնադրած «Թեա ջազ» պարային համույթի մասին, այլ ինչպես նշեց երգչուհու ամուսինը՝ Հանրային հեռուստատեսության ռեժիսոր Տիգրան Դավիթյանը. «Հիմա Հայաստանում չենք գտնվում, ճամփորդում եւ վայելում ենք մեր նորաստեղծ ընտանեկան կյանքը»: Բնականաբար կարելի է եզրակացնել, որ ավանդական Տրնդեզ նորապսակները հաստատ չեն նշի: Ամեն դեպքում, շնորհավորենք զույգին իրենց Տեառնընդառաջի կապակցությամբ եւ մաղթենք շուտափույթ վերադարձ:

Ինչպե՞ս կարող էինք անդրադառնալ Տեառնընդառաջին եւ չհիշել անցած տարվա ամենաոճային ու յուրօրինակ հարսանեկան արարողությունը: Հունիսի 29-ին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը «հնազանդվեց» երգահան Վահրամ Պետրոսյանին: Հուսալով, որ գոնե այս նորապսակները կտոնեն Տեառնընդառաջը՝ տոնի մասին զրուցեցինք ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ. «Անպայման պիտի տոնենք, բայց, թե ինչ կերպ, դեռ չենք որոշել: Հիմա ուրիշ հարցերով ենք զբաղված: Հնարավոր է ինչ-որ բան մտածենք եւ հնարավոր է, որ ուղղակի այդ օրը եկեղեցի գնանք, քանի որ եկեղեցական տոն է: Շատ եմ սիրում մեր եկեղեցական տոները եւ փորձում եմ հետ չմնալ դրանցից: Ցավոք, վերջերս զբաղվածությունս թույլ չի տալիս մասնակցել բոլոր տոներին: Ի դեպ, սիրում եմ սովորույթներն էլ պահպանել, որոնք հավատքի հետ կապ չունեն, բայց գեղեցկացնում ու գրավիչ են դարձնում տոնը: Ինքս էլ այդքանը գիտակցում եմ, բայց նաեւ սիրում եմ տոնի գեղեցիկ մասերը: Սովորաբար Վահրամը այդքան էլ տեղյակ չի լինում տոներից, բայց փորձում եմ իրեն էլ տեղեկացնել»: Իսկ թե հնարավո՞ր է, որ Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանն ունենան նույնքան յուրահատուկ Տրնդեզ, ինչպիսին հարսանիքն էր, երգչուհին ավելացրեց. «Ուղղակի հարսանիքին պատրաստվելու շատ ժամանակ ունեինք եւ կոնկրետ ամեն քայլը կարեւորել ու ամեն վայրկյանի մասին մտածել էինք: Իսկ հիմա շատ զբաղված ենք` մենահամերգների հետ կապված: Որպեսզի լավ բան անես, երկար ժամանակ պետք է մտածես դրա մասին: Ամեն դեպքում փետրվարի 14-ին միանշանակ Հայաստանում կլինեմ»:

trndes2Ինչ վերաբերում է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի նշանված լինելուն եւ այս տարի Տեառնընդառաջ նշել-չնշելուն, շատ անտրամաբանական փաստ նկատեցինք: Երգչուհին չնայած դեռ հանրային առումով չի ցանկանում հրապարակել իր նշանված լինելու փաստը, բայց, այնուամենայնիվ, իր երեք հազարից ավելի ֆեյսբուքյան ընկերների հետ կիսվում է նման հղումով. «Սիրելի արական սեռի ներկայացուցիչներ, ես չեմ ուզում ձեզ վիրավորել կամ արհամարել, հասկանում եմ, որ շատերիդ համար մեկ է իմ նշանված լինելու փաստը, բայց եթե էլի շարունակեք նման ոգով, կներեք, ջնջելու եմ ընկերներիս ցուցակից»: Չմանրամասնելով շատ հարցեր՝ ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ, այնուամենայնիվ, տոնի մասին անկեղծանում է. «Ճիշտն ասած, փոքր ժամանակ կրակի վրայով թռնելով` մեծ հրճվանք էի ապրում: Տեառնընդառաջը գեղեցիկ տոն է նորապսակների համար: Եթե զույգը երջանիկ է, ապա նրանց ամեն մի օրը տոն է, մնացածը զուտ հնուց եկած արարողակարգեր են»: Իսկ փոփ-ռոք երգչուհի Արեւիկ Ալավերդյանը եւ իր փարիզաբնակ նշանածը՝ Հայկ Շահբազյանը, իրենց Տեառնընդառաջը կհետաձգեն մյուս տարվան: Երգչուհին խոստանում է մյուս տարի անպայման նշել Տրնդեզը Փարիզում այնպես, ինչպես սիրում են Հայաստանում նշել մեր հայերը եւ հավելում. «Այս տարի մենք Տեառնընդառաջ չենք նշի, որովհետեւ նշանածս այդ օրն այստեղ չի լինի: Բացի այդ, ես ավելի գերադասում եմ, երբ այդ օրը նշում են ոչ թե նշանվածները, այլ ամուսնացած զույգերը: Գուցե քույրս եւ նրա նշանածը այդ օրը տոնեն, իսկ ես մասնակցեմ այդ արարողակարգին»:

Իսկ փոփ-ռոք երգչուհի Արեւիկ Ալավերդյանը եւ իր փարիզաբնակ նշանածը՝ Հայկ Շահբազյանը, իրենց Տեառնընդառաջը կհետաձգեն մյուս տարվան: Երգչուհին խոստանում է մյուս տարի անպայման նշել Տրնդեզը Փարիզում այնպես, ինչպես սիրում են Հայաստանում նշել մեր հայերը եւ հավելում.

«Այս տարի մենք Տեառնընդառաջ չենք նշի, որովհետեւ նշանածս այդ օրն այստեղ չի լինի: Բացի այդ, ես ավելի գերադասում եմ, երբ այդ օրը նշում են ոչ թե նշանվածները, այլ ամուսնացած զույգերը: Գուցե քույրս եւ նրա նշանածը այդ օրը տոնեն, իսկ ես մասնակցեմ այդ արարողակարգին»:

Ապագայում կայանալիք իր փարիզյան Տեառնընդառաջի մասին նշեց. «Կնախընտրեի տոնել տանը՝ իմ եւ Հայկի հարազատների հետ: Կլինի լավ տրամադրություն, համեղ ուտեստներ, երաժշտություն եւ, իհարկե, բակում արված կրակ, որտեղ եւ տեղի կունենա ավանդական արարողությունը: Ապագա ամուսինս լավատեղյակ է հայաստանյան բոլոր ծեսերին եւ ադաթներին, եւ Փարիզում նրանց շրջապատը մեծամասամբ լինելով հայեր՝ նշում են գրեթե բոլոր տոները»: Խոսելով Տեառնընդառաջի մասին` Արեւիկ Ալավերդյանն անդրադարձավ փետրվարյան մեկ այլ տոնի. «Եկեղեցական տոներին շատ դրական եմ վերաբերում, որովհետեւ թե ես, եւ թե իմ ընտանիքը շատ հավատքով մարդիկ ենք: Սիրում եմ Սուրբ Սարգսի տոնը, որը մեզանում հայտնի է Սուրբ Վալենտին անունով, բայց, ցավոք, այս տարի տոնին մենակ կլինեմ: Չեմ սիրում այդ օրը տոնել ընկերուհիների հետ, քանի որ այն սիրահարների օրն է, այդ իսկ պատճառով կսպասեմ մյուս տարվան»:

Ամփոփելով աստղային Տեառնընդառաջները` շնորհավորենք նաեւ մեր շոու-բիզնեսյան մյուս ամենագաղտնապահ ներկայացուցիչներին: Հատկապես, հիշենք Մանե Գրիգորյանին, ում հարսանիքին, թեեւ ողջ հայկական էստրադան եւ Հանրապետության նախագահն ու առաջին տիկինն էին ներկա, բայց, այնուամենայնիվ, հաղորդավարուհին չի սիրում խոսել ու լուսաբանել իր ընտանեկան կյանքի մասին: Փաստորեն, Մանե Գրիգորյանի Տեառնընդառաջն էլ հավանաբար կնշվի այդպիսի «նեղ» շրջանակում: Իսկ տարեմուտին հանրությանն իր ամուսնությամբ ցնցած Քրիստինե Պեպելյանին մաղթենք նույնքան առեղծվածային Տեառնընդառաջ: Եվ վերջում ցանկանանք բոլոր նորապսակներին թեկուզ ծածուկ, բայց մեծ երջանկություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում