livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

Nune5Երիտասարդության մեծամասնությունը ցանկանում է ամուսնանալուց հետո առանձին ապրել: Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին հայտնի երգչուհի ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ.

- Նայած, թե երիտասարդն ինչ տարիքի է. եթե 18 տարեկանում է ամուսնացել, ինձ թվում է` արժե, որ ապրի ծնողների հետ:

- Իսկ եթե, ասենք, 24 տարեկա՞ն է:

- Եթե 24-25 տարեկան է եւ մտածում է` այնքան հասուն եմ, որ կարող եմ առանձին ապրել, դա ողջունելի է, ու շատ լավ կլինի, որ առանձին ապրեն. միասին ապրելիս ինչ-որ խնդիրներ ծագում են: Եվ շատ բնական խնդիրներ են. սկեսուրը տարիներ շարունակ տուն է դրել, ու գալիս է մի աղջնակ, ով փորձում է իր օրենքները թելադրել: Դա սկեսուրին պիտի զայրացնի, եւ հարսն էլ իրեն լավ չի զգալու, որովհետեւ ուզում է ազատ ապրել, բայց սկեսուրը խանգարում է: Եթե այնքան հասուն է, որ կարող է ե՛ւ տունը պահել, ե՛ւ երեխային... Ես հասուն կին եմ ու կարող էի առանձին ապրել իմ ամուսնու հետ, բայց ապրում եմ սկեսուրիս հետ ու շատ ուրախ եմ դրա համար:

- Աշխատանքի որոշակի բաժանում արվա՞ծ է տանը:

- Տանը պետք է ամեն ինչ իր տեղում լինի. իմ բնավորությունը այդպիսին է: Եթե թամբալ լինեի ու չսիրեի գործը, միգուցե մի օր ինչ-որ հարց ծագեր, բայց, քանի որ ամեն տեղ ինձ գցում եմ առաջ ու ես եմ անում, այդ խնդիրը չկա: Երբեմն-երբեմն ասում եմ` լավ, մի քիչ կողմ քաշվեմ, ինքը թող մի բան անի, բայց այնքան ուրախ եմ, որ ինքը երեխայով զբաղվում է: Երկուսս էլ արվեստի մարդ ենք, եւ ամեն ինչն այնքան համահունչ է... Խոհանոցով էլ հիմնականում ես եմ զբաղվում ոչ թե նրա համար, որ ինքը չի կարող, պարզապես շատ եմ սիրում ճաշ պատրաստել ու չեմ թողնում, որ որեւէ մեկը կպչի:

- Նվիրե՞լն է Ձեզ ավելի ուրախացնում, թե՞ նվեր ստանալը: Ի՞նչ նվեր եք սիրում:

- Ճակատագրի ու իմ արվեստի բերումով` միշտ չափից շատ ծաղիկներ եմ ստանում, ու լինում է պահ, որ դա չի էլ ուրախացնում: Եթե համերգ է լինում, պատկերացրեք, թե ինչքան ծաղիկներ են լինում, փնջեր... Առաջին տարիներին ծաղիկները հարազատների կողմից էին լինում, իսկ ամենահաճելի նվերը, երեւի թե, որ կապ չունի Մարտի 8-ի կամ մեկ այլ առիթի հետ, եղել է առաջին ծաղկեփունջը օտար մարդուց, այսինքն` երկրպագուից: Դա առաջին հաղթանակն էր ինձ համար: Իսկ ընդհանուր առմամբ վարդեր եմ Nune4շատ սիրում, կարմիր վարդեր: Հետո արդեն` ճամփորդություններ, նվերներ... Չեմ ասի, որ շփանում ես, բայց արդեն նվերը դառնում է երկրորդական, մարդկային հարաբերություններն են առաջնահերթ դառնում: Նույնիսկ թանկարժեք բանը հիմա ինձ չի ուրախացնում: Եթե նվիրել են թանկարժեք բան, բայց գիտես, որ ինչ-որ նպատակ կա դրա ետեւում, ուզում ես անմիջապես վերադարձնել: Էությամբ այնպիսին եմ, որ սիրում եմ նվեր տալ բոլորին, եւ դրանից հաճելի բան չկա, երբ տեսնում եմ դիմացինի ուրախությունը: Բոլոր հարազատներս գիտեն, որ իրենց տարեդարձին նվեր հաստատ կլինի: Բայց դժվարությունն այն է, որ իրենք չգիտեն` ինձ ինչ նվիրեն, եւ ես  ասում եմ, թե տանը կոնկրետ այդ պահին ինչի կարիքն ունեմ. դա կարող է կարտոֆիլ կլպելու սարք լինի: Այս տարի, օրինակ, մսաղաց նվիրեցին ու դրանից մեծ հաճույք ստացան. ինձ պետքական բան գնեցին: 

- Միամսյակի մասին ի՞նչ կասեք:

- Այդ միամսյակով մարդկանց իզուր շփոթության մեջ գցեցինք, թող մնար Մարտի 8-ը, վերջանար: Ապրիլի 7-ը հիմա բոլորովին կարեւոր չի դարձել. միեւնույն է, մենք էլի Մարտի 8-ին ենք տոնը նշում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում