livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

tashirԱնցյալ տարի այս օրերին թեժ պայքար էր գնում, ապա նաեւ քննարկվում Մոսկվայում կայացած «Տաշիր-2011» եւ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունները: «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ եւ մեքենաներ նվիրեց: Այս ամենը, իհարկե, Հայաստանում կրքեր բորբոքեց: Օրեր անց, հայաստանյան մամլո ասուլիսում «Տաշիր» մեդիայի գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը նշեց, որ «Տաշիր-2011»-ը, վերջիվերջո, մրցանակաբաշխություն էր, եւ առաջին անգամ մրցանակներ բաշխվեցին ոչ միայն արձանիկների տեսքով: Իսկ «Տաշիր» մեդիայի գլխավոր տնօրեն ՀՐԱՆՏ ԲԱԲԱՍՅԱՆՆ էլ ընդգծեց. «Արտիստներին բնակարաններ տրամադրելու կապակցությամբ բացասական արձագանքներ ստացանք միայն Հայաստանից, սփյուռքը, բոլոր առումներով, միայն գոհունակություն հայտնեց, գոհունակության նամակներ ուղարկեցին նաեւ համերգին ներկա տարբեր երկրների դեսպաններն ու հյուպատոսները»:

«Տաշիր-2011»-ի կազմակերպիչները նաեւ հավաստիացրին, որ ձեւաչափն ամեն տարի փոխվելու է, իսկ մրցանակաբաշխության վրա ծախսել էր 200-1400 դոլար արժողությամբ վաճառված տոմսերից գոյացած գումարը: Նրանք նաեւ խոստացել էին` հաջորդ տարի ավելի լավ է լինելու:

 Իսկ թե իրականում ինչու այս տարի տեղի չունեցավ «Տաշիրը», շատերը շտապում են հային բնորոշ ենթադրություններ անել, ասենք, անցյալ տարվա բնակարանաբաշխությունից հետո «Տաշիր» մեդիան սնանկացել է: Մենք ենթադրությունների ետեւից չընկանք ու փորձեցինք դա պարզել ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ` մեր հարցադրումները ուղարկելով նրա ֆեյսբուքյան էջին: Մի քանի ժամ անց ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները.

- Ինչո՞ւ այս տարի տեղի չունեցավ «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությունը:

- Հանդիսատեսն արդեն սովոր է, որ «Տաշիր»-ն անցկացվում է գարնանը, սակայն այս տարի այն լինելու է ուշ աշնանը, ինչը ավելի տրամաբանական է. ամփոփվելու է ամբողջ տարին:

- Ասում են` անցյալ տարվա «բնակարանաբաշխությունից» հետո մրցանակաբաշխության հիմնադիրները սնանկացել են, ինչի արդյունքում էլ այս տարի այն չկայացավ: Թե՞ պարզապես հետեւել եք Սամվել Գրիգորյանի անցյալ տարվա խորհրդին եւ մտածում եք այլ ոլորտի եւ ոճի մրցանակաբաշխություն կազմակերպել:

- Միշտ զարմանում եմ թղթակիցների այս հարցադրմանը, թե` ասում են... Իսկ ո՞վ է ասում ու ի՞նչ է ասում: Եթե այդպիսի բան են ասում, ուրեմն ասում են տգետներն ու անգրագետները` սահմանափակ պատասխանատվության ուղեղով: Ուղղակի պետք չէ զլանալ եւ հետեւել ԶԼՄ-ներում զետեղված տեղեկություններին «Տաշիր» ընկերության մասին: Իսկ ինչ վերաբերում է հայկական շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչների խորհուրդներին, կպատասխանեմ Հարոլդ Թեյլորի խոսքերով. «Հաջողության հասնելու լավագույն ճանապարհն այն է` հետեւել այն խորհուրդներին, որոնք ինքներս ենք տալիս մյուսներին»: Իսկ նոր մրցանակաբաշխության մասին կասեմ, որ այս տարի մարտի 3-ին ես եւ իմ գործընկեր Արմեն Պետրոսյանը (Երեւան նախագիծ) Մոսկվայում կազմակերպել էինք «Armenian Comedy Awards 2012» մրցանակաբաշխությունը, որը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվեց ապրիլի 1-ին, եւ այն լինելու է ամենամյա: Կան նաեւ նոր նախագծեր, որոնք գտնվում են նախապատրաստական փուլում: Ես եւ Արմեն Պետրոսյանը հիմնել ենք մեր պրոդյուսերական կենտրոնը, որը լիովին անկախ է գործում: Եվ ես չեմ աշխատում «Տաշիր» ընկերությունում, չեմ էլ աշխատել: Իմ պատասխանները զուտ սեփական կարծիք են:

«Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչ, «Արմենիա փրոդաքշնի» հայաստանյան ներկայացուցիչ, երգիչ, շոումեն ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 7-ին, ինչը գեղեցիկ եւ շատ լավ նվեր է մայրերի, քույրերի եւ տատիկների համար: Տարվա ընթացքում լավ աշխատանքներ ներկայացրած կատարողները կստանան իրենց արժանի մրցանակները: Իսկ մեր այն նկատառմանը, որ անցյալ տարի «Արմենիա» մրցանակաբաշխությունը կիսվեց «Տաշիր»-ից, նա հիշեցրեց. «Չկիսվեցինք, ախր «Տաշիր» մրցանակաբաշխությունը հենց «Արմենիա» մրցանակաբաշխությունն էր, որի անունն էր ընդամենը փոխվել: Մարդիկ կային, ովքեր որոշեցին նման մի բան անել, բայց հետո հասկացան, որ դա անհնարին է»:

- Ասում են` «Տաշիրը» բնակարանաբաշխությունից սնանկացել է, դուք է՞լ կանեք նման ճոխ նվերներ:

tashir1- Նման բան երբեք մեզ մոտ չի եղել, եւ նորմալ չենք համարում, երբ  ինչ-որ հայկական ճոխ նվերներ են անում... Տարվա ընթացքում կատարած աշխատանքի դիմաց պետք է ինչ-որ մրցանակ հանձնել...

- Այս տարի ի՞նչ նորություն է լինելու «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ:

- Տարածքն արդեն փոխվել է. ոչ թե «Կրեմլի» համերգասրահում է լինելու, այլ «Լուժնիկի» սպորտհամալիրում, որը տարածքով ավելի մեծ է:   

- Իսկ հյուրեր կունենա՞ք:

- Շատ հյուրեր ունենք արտասահմանյան էստրադայից: Չենք ուզում փակագծերը բացել, որ անակնկալ լինի: Ասեմ, որ ես ողջունում եմ «Տարվա երգչուհի» անվանակարգում հաղթողի ընտրությունը, իսկ թե ով է, չեմ ասի:

- Ովքե՞ր են որոշում լավագույններին, եւ ովքե՞ր են ժյուրիի անդամները:

- Ժյուրի չկա. դա մրցույթ չէ, որպեսզի ժյուրի լինի:

- Այսինքն` կազմակերպիչնե՞րն են որոշում ում մրցանակ հանձնել:

- Ե՛վ կազմակերպիչները, ե՛ւ գեղարվեստական խորհուրդը:  

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում