livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

MigranԵրեկ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում արտասովոր դրություն էր, սակայն այս անգամ պատճառը ոչ թե որեւէ կուսակցության քարոզարշավն էր, այլ` երգիչ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որը իր մարդաշատությամբ եւ ինտրիգային դրությամբ գերազանցեց բոլոր կուսակցությունների ընտրական քարոզարշավին: Դեռահաս աղջիկների մի հոծ բազմություն լացում, վազվզում ու մազերն էին պոկում Միհրան Ծառուկյանի համար:

Անմասն չէին մնում նաեւ դեռահասների եւ, հատկապես` 2-4 տարեկան երեխաների մայրիկները, որոնց համար երեխաները անցաթուղթ էին հանդիսանում, անկախ նրանից, որ փոքրիկները մայրիկների ոգեւորությունն ու խիստ մեծ ցանկությունը չունեին Միհրանի՝ ավելի ճիշտ սերիալի Գոռի հետ լուսանկարվելու: Մայրիկները Գոռին հասնելու համար հրմշտելով, ոտնատակ տալով եւ հավասարվելով դեռահաս աղջիկներին մի կերպ ներս էին խուժում երեխաներին գրկած, կարծես իրենց համար միեւնույն էր, որ երեխան լացում է կամ խեղդվում մարդաշատությունից: Զավեշտալին այն է, որ լացակումած ֆանատները ջանք ու եռանդ չէին խնայում դիմակայելու հնարավորինս բարձրակրունկ կոշիկների վրա` երեւի Միհրանին հասակով հավասար լինելու համար: Նույնիսկ դեռահասների երազած սրտակերին տեսնելու մոլուցքը հանգեցրեց նրան, որ օգնության եկան շտապօգնության աշխատակիցները:

Մեզ այդպես էլ չհաջողվեց ներս մտնել երգչին շնորհավորելու եւ գոնե ձայնասկավառակի տեսքը տեսնելու համար: Փոխարենը` հերոսաբար ներխուժածներից պարզեցինք, որ ձայնասկավառակը վերնագրված է «Հավատանք, որ փոխեմ», ինչը շատերի կողմից հումորով այսպես էր մեկնաբանվում. «Միհրանն էլ ա քարոզարշավ անում, լրիվ ՀՀԿ-ի կարգախոսն ա` «Հավատանք, որ փոխենք»»:

Միհրանին հասնելու հույսները կտրած ու լացակումած դեռահասները փարատվում էին իրենց ընկերոջը շնորհավորելու եկած սերիալի հերոսների հետ լուսանկարվելով: Կարելի է ասել Միհրանի մուռը հանում էին նրա գործընկերներից՝ Ստյոպիկից՝ Դավիթ Մարդյանից, Սեւոյից՝ Կարո Հովհաննիսյանից եւ մոդել Դեյվից: Նրանք առիթը բաց չթողեցին լուսանկարվելու նաեւ երգիչ Ռազմիկ Ամյանի, Դելոյի եւ մի շարք հայտնիների հետ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ





 




 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում