livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

Վերադառնում է թատրոն

Հայրիկ է դարձել

Վերադառնում է թատրոն

Այսօր բոլոր դերասանները թատրոններից շտապում են աշխատանքի տեղավորվել հեռուստատեսությունում: Անգամ երգիչ-երգչուհիները մի կողմ են դնում երգելն ու մի օր արթնանում հաղորդավար դարձած, էլ չասենք մեր բակերի մկանուտ տղաների ու նույնիսկ ձեր հարեւան սանտեխնիկի մասին, որը կարող է վաղը հեռուստատեսային դեմք դառնալ: Մինչդեռ բազմաթիվ հեռուստատեսային կերպարներ կերտած, տարբեր հեռուստանախագծերում ու հաղորդումներում ընդգրկված դերասանուհի Իրինա Դանիելյանը հեռուստատեսությունից վերադարձավ Պետական կամերային թատրոն: Դերասանուհին կամ կարոտել է հարազատ թատրոնը, կամ էլ այլ պատճառ կա, մտածում է նրբանկատ հեռուստադիտողը: Իսկ մենք փորձեցինք մեր եւ հեռուստադիտողի հարցերի պատասխանները պարզել ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ. «Մեր վերջին նախագիծն ավարտվեց, դա ոչ մի դերասանից կախված չէ: Ցանկություն ունեմ էկրանին երեւալու, բայց չեմ երեւում, որովհետեւ ես ինձ գործ չեմ փնտրում: Ինձ պետք է առաջարկեն աշխատանք, բայց հիմա ոչ մի առաջարկ չկա»: Սպասելով ավելի լավ առաջարկի` դերասանուհին այժմ պատրաստվում է նոր ներկայացմանը. «Կամերային թատրոնում, որտեղ տարիներ շարունակ աշխատել եմ, մի ներկայացում կար, որը կոչվում էր «Ես իմ անուշ Հայաստանի»: Դա շատ վաղուց էր, հիմա այն վերանայվում ու արդիականացվում է, որպեսզի վերականգնվի: Ես նոր մասնակից եմ այդ ներկայացման մեջ, որովհետեւ այն տարիներին չեմ խաղացել»: Ի գիտություն սերիալների ռեժիսորների ասենք, որ եթե Ի. Դանիելյանին աշխատանքային առաջարկ անեն` հաստատ չի մերժի. «Իհարկե, հնարավոր է` մի օր լինեմ որեւէ սերիալներից մեկում, եթե առաջարկեն ու լավ էլ գումար տան: Սերիալներում շատ ազնվորեն բոլորը աշխատում են, ե՛ւ դերասանները, ե՛ւ նույնիսկ ոչ դերասանները: Ես էլ, եթե առաջարկություն լինի, կաշխատեմ: Բայց սերիալներում ավելի շատ շահի հետեւից են գնում, գումարին են նայում: Փոքր գումարով ոչ մեկը չի համաձայնվում աշխատել սերիալում: Նույն նախկին «Հայ TV»-ում, որը ոչ շատ նայվող հեռուստաալիք էր, սիրով աշխատել եմ ու իմ գործն արել»: Իսկ այժմ դերասանուհին բավարարվում է թատրոնի ցածր աշատավարձով. «Թատրոնը ինձ ավելի հարազատ է, որովհետեւ իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ այնտեղից: Թատրոնում փոքր գումարով էլ գրեթե բոլոր դերասանները աշխատում են, չէ որ թատրոնն այն «հարազատն» է, որն ունեն դերասանները»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

{smooth-scroll-top}

 

Հայրիկ է դառձել

Ապրիլի 23-ին ծնվեց ռեփեր Հայկոյի առաջնեկը: Երգիչը երկար է անուն փնտրել դստեր համար: Ի վերջո տիկնոջ` Սյուզիի հետ միասին որոշել են աղջնակին Ջեսիկա անվանել: Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Ջեսիկայի լույս աշխարհ գալու օրը հայրիկը շատ հուզված է եղել, սակայն, հակառակ ընդունված կանոնների, չի շտապել չարաշահել ալկոհոլային խմիչքը: Հայկոյի հետ միասին ողջ գիշեր հիվանդանոցում են եղել նրա մտերիմ ընկերները: Ու թեպետ երգիչը գիտեր, որ դուստր է ծնվելու, նրան երկու անգամ մոլորության մեջ են գցել նախ բժիշկը, այնուհետեւ աշխատակցուհիներից մեկը: Բանն այն, որ հիվանդանոցում Հայկոյի դստրիկի հետ գրեթե միաժամանակ լույս աշխարհ է եկել եւս մի բալիկ, սակայն` արական սեռի: Դա էր պատճառը, որ երկու անգամ Հայկոյին ասել են. «Շնորհավորում ենք, տղա է», իսկ հետո ուղղել են սխալը: Գոհ եւ երջանիկ հայրիկը դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ իր ուրախությունը ընկերների հետ շարունակել է երեւանյան պիցցերիաներից մեկում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

{smooth-scroll-top}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում