livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

azdak1Ազգային երաժշտական մրցանակաբաշխության 2011-ի «Տարվա լավագույն երգիչ» ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու «Տարվա լավագույն երգչուհի» ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ երեկ հյուրընկալվել էին «Ազդակ» ակումբում:

Սոնա Շահգելդյանը, ով վերջերս Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը եւս արժանացել էր «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին, անկեղծացավ, որ ինքն այդ մրցանակներին վաղուց էր սպասում.

«Դեռ 2010 թվականին էի սպասում, բայց էլի չհուսահատվեցի եւ, ամենակարեւորը, որ ինձ եւ իմ աշխատանքը գնահատեցին: Իմ կյանքում մրցանակները այդքան դեր չունեն, որովհետեւ ինձ համար կան ուրիշ արժեքներ, ուղղակի պիտի միշտ աշխատես եւ սիրես քո գործը, անկախ նրանից` կստանա՞ս մրցանակներ, թե՞ ոչ: Ես ունեմ բազմաթիվ մրցանակներ, եւ սա առաջինն ու վերջինը չէ»: Ստացած երկու մրցանակները դուր են եկել Սոնային միայն մի տարբերությամբ. «Որ սա արդեն քո հողի վրա ես ստանում` քո հայրենի հողում, որն ավելի է պարտավորեցնում: Մարդիկ կան, որ այդ մրցանակների համար իրենց պատեպատ են տալիս, մի խոսքով` երկուսն էլ ինձ համար թանկ են»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե չի՞ կարծում, որ իր կողմից սպասված այս մրցանակը այս տարի տվեցին, որ մխիթարեն, որպեսզի նեղսրտվածությունն անցնի, Սոնան այսպես պատասխանեց. «2010-ին ես չեմ պայքարել, որ ստանայի, բայց ես այդ տարի արել էի այնպիսի աշխատանք, որ արժանի էի: Հաղթեցի շատ բարդ մրցույթում, ունեցա համերգ: 2011-ին էլ մեծ մենահամերգ արեցի Երեւանում, կարծում եմ` դրանից առավել աշխատանք չկա: Իսկ այդ տարիներին ես սպասել էի այդ մրցանակներին, որ գոնե հարգանքի արժանանայի, կարելի էր հատուկ մրցանակ ինձ շնորհել: Ի վերջո, իմ այդ մրցանակով ես մեծ ճանապարհ եմ բացել «Նոր ալիք» մրցույթում մեր երգիչ-երգչուհիների համար»:

Սոնան անկեղծացավ, որ այդ մրցանակն իրեն պարտավորեցնում է, բայց այնպես չէ, որ այսուհետ պիտի նստի ու դոփի տեղում եւ խոստացավ տարվա ընթացքում մենահամերգներով հանդես գալ արտերկրներում, կոնկրետ`  Լատվիայում, Լիտվայում եւ էստոնիայում: Երգչուհին նույնիսկ խոստացավ հանդես գալ զուգերգերով ոչ թե հայ, այլ արտերկրի երգիչ-երգչուհիների հետ, իսկ անունները երգչուհին առայժմ ցանկացավ գաղտնի պահել:

azdak«Տարվա լավագույն երգիչ» ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ համար անսպասելի եւ շատ հաճելի է եղել մրցանակը. «Ցանկացած արվեստագետ եւ երգիչ ակնկալում ու սպասում է այդ գնահատանքին: Իսկ այս մրցանակն ամենամեծ գնահատանքի տարբերակն էր: Նման բաներն են, որ ուժ են տալիս երգիչներին ու կատարողներին, որպեսզի շարունակեն իրենց գործը ավելի բուռն եւ վստահ: Փորձը ցույց է տալիս, որ շատ անգամ մեր երգիչներին ավելի շատ են գնահատել դրսում, քան այստեղ: Շատ երգիչ-երգչուհիներ կան, ովքեր դրսից ստացած բազում մրցանակներ ունեն, բայց այստեղ այդպես էլ չունեցան ոչ մի մրցանակ: Միանշանակ հաճելի է դրսի մրցանակները ստանալ, բայց երբ քո երկրում են սկսում գնահատել ու կարծում են, որ դու ամենալավն ես, դա արդեն թանկ մրցանակ է: Երբ դրսից ինչ-որ մեկը գա մեզ մոտ, միշտ ավելի շատ կգնահատեն, ավելի շատ մրցանակներ կտան, քան մերոնց: Ուրիշինը միշտ ավելի լավն է լինում: Երբ սկսում են գնահատել մերը, դա ամենակարեւորն է: Կարծես թե սովորել ենք արդեն գնահատել մերը: Շատ կուզենայի, որ այստեղ լինի այնպես, ինչպես ժամանակին Վրաստանում էր եւ չփոխվի այնպես, ինչպես որ հիմա է: Ժամանակին Վրաստանում առաջին պլանում իրենց երգիչներն էին, իրենց կատարողներն ու իրենց երգարվեստը: Հիմա փոքր-ինչ երրորդ պլանում են: Մեզ մոտ նկատել եմ, որ դեռ հայ երգարվեստը առաջին պլանում է գտնվում: Դա լավ բան է, պետք է պահենք եւ պետք է պահենք ոչ միայն մենք, այլ հանդիսատեսը: Պետք է փորձենք գնահատել ըստ արժանվույն»:Բացի տարվա երգչի մրցանակից, երգիչը նաեւ լրագրողների հետ կիսվեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու փաստով. «Երկար տարիներ Հայաստանում ապրելուց հետո օրերս ես դարձա Հայաստանի քաղաքացի: Հիմա արդեն ձեր համաքաղաքացին եմ, դրանից հետո արդեն փաստացի, պաշտոնապես իմ երկրի լավագույն երգիչը դարձա»:

Իր հետագա անելիքների մասին խոսելով` երգիչն ասաց, որ շուտով կլինեն նոր տեսահոլովակներ: Իսկ այս պահին, ինչպես գրեթե բոլոր իր գործընկերները, ինքն էլ նախընտրական քարոզարշավների համերգային շրջանի մեջ է. «Կոնկրետ հիմա մեկնում եմ քարոզարշավների Հանրապետական կուսակցության հետ, բայց մեզ համար դա համերգ է, բոլորի հետ էլ մեկնում ենք: Մենք ժողովրդին առաջնորդում ենք մեր գործում, ես փորձում եմ իմ երաժշտությունը մատուցել եւ դրանով ցույց տալ, թե որն է  ճիշտ, որը` սխալ: Այն ռաբիս երաժշտությունը, որը, ցավոք, այսօր կա մեր եթերում, որը բոլորս էլ լսում ենք, այսօր պիտի այնպես անենք, որ եթերում չհնչի: Փորձում եմ ամենավատ տեխնիկայով զինված համերգներին երգել կենդանի, քանի որ մարդիկ կարոտ են արդեն կենդանի հնչողությամբ համերգների: Ամոթ է արդեն բեմ դուրս գալ եւ երգել ֆանագրամա: Այ, դա է իմ քարոզարշավը»:

Չնայած Սոնային դեռ առաջարկ չի եղել մասնակցելու քարոզարշավներին, բայց, եթե լինի, ապա կմասնակցի. «Ես բոլորի համար եմ երգում, մեր գործը երգելն է»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում