livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

nuneԱԺ ընտրությունների քարոզարշավն օրեցօր թափ է հավաքում, եւ որոշ կուսակցությունների քարոզարշավի հիմնական բաղադրիչներից է նաեւ, այսպես ասած, գեղարվեստական մասը: Իսկ այդ գեղարվեստական մասը հիմնականում բացօթյա համերգներն են, որոնց մասնակցում են հայտնի երգիչ-երգչուհիները:

Մենք կփորձենք տեղեկանալ ու նաեւ ընթերցողներին տեղեկացնել, թե որ կուսակցության քարոզարշավին ովքեր եւ ինչու են մասնակցում:

Օրինակ, ՀՀ վաստակավոր արտիստ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ մասնավորապես նշում է. ՙՄի անգամ եմ բացահայտ մասնակցել ընտրություններին, եւ բոլորն էլ գիտեն այդ մասին: Ինձ ոչ ոք չի խնդրել, չի ստիպել, չի վճարել, ինքս որոշել եմ մասնակցել, որովհետեւ տվյալ մարդուն ճանաչել եմ մոտ տասնհինգ տարի, ծանոթ եմMro նրա գործունեությանը, եւ բոլոր այս տարիների ընթացքում նա եղել է ոչ միայն իմ, այլ նաեւ բոլոր արվեստագետների կողքին... Ես նկատի ունեմ ՀՀ նախագահին՚:

ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Մրո) կարծում է. ՙԵս քաղաքական գործիչ չեմ եւ, եթե միանում եմ այս կամ այն քաղաքական ուժին, ապա երգում եմ առաջին հերթին ժողովրդի համար՚: Իսկ ԶԼՄ-ները հաճախ միայն քաղաքական ենթատեքստ են փնտրում երգարվեստի ներկայացուցիչների ցանկացած քայլում` անտեղյալ լինելով վերջիններիս` տարբեր քաղաքացիական եւ բարեգործական նախաձեռնություններում ակտիվ մասնակցության մասին:

Alla1Մեկ այլ վաստակավոր արտիստ` ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ, կարծում է. ՙՈրեւէ քաղաքական ուժի սատարելը ընդունված երեւույթ է ամբողջ աշխարհում: Եթե կողմ կամ  դեմ չեմ, ինչո՞ւ պետք է չսատարեմ իմ երկրին եւ իմ պետականությանը ներկայացնող կուսակցությանը՚: sona6Եվ ՀՀԿ-ին` որպես քաղաքական ուժի, նախապատվություն տալը նշան է, որ ինքը համակարծիք է  կուսակցության գաղափարախոսության հետ՚:

ՙՏարվա լավագույն երգչուհի՚ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ մասնավորապես նշել է, որ թեեւ ոչ մի քաղաքական ուժի կողմից համերգներին մասնակցելու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում չի մերժի եւ կերգի անխտիր բոլորի համար. ՙԴա երգիչներիս համար ուղղակի համերգ է, մեր գործը երգելն է եւ, ինչո՞ւ չէ, նաեւ փող աշխատելը՚:

 

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում