livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

CannesԿինոռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆԸ ՙ168 Ժամ՚ թերթի հետ հարցազրույցում մասնավորապես վստահեցնում է, որ Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտը խաթարված է, չկան մեխանիզմներ, չկա քաղաքականություն: Արդյունքում` չունենք հերոսներ ու մտքեր, որոնք կդառնան կինոարտադրանք. ՙՄեր պետությունն այսօր ի՞նչ հերոս է ուզում ունենալ: Ինձ հետաքրքիր չի նկարել ֆիլմ, որտեղ հերոսն օլիգարխ է: Ինձ հետաքրքիր է Լեոնիդ Ենգիբարովը, Գուրջիեւը, որոնց մասին ֆիլմեր եմ նկարում ու պիտի նկարեմ: Այն, ինչը հետաքրքիր է այսօրվա երկրին` ինձ հետաքրքիր չէ: Դա ո'չ սոցիալական, ո'չ պետական պատվեր չէ, ու չենք հասկանում այն, ինչ արվում է, ինչի համար է արվում՚:

Լրագրողի այն նկատառմանը, որ վերջին տարիներին կինոփառատոներն ու մրցանակաբաշխություններն ավելի շատ են, քան կինոարտադրանքը, ռեժիսորն այսպես է արձագանքել. ՙԺամանակին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ստեղծեց ՙԵս եմ՚ վավերագրական ֆիլմերի փառատոնը, որի կազմխորհրդում էի: Իրականացրեցինք առաջինը, երկրորդը, բայց երկրորդին արդեն ֆիլմ չկար: Ինչքան ուսանողական կուրսային աշխատանք կար` ընդգրկվեց: Ստացվեց այնպես, որ փառատոնի 90 տոկոս ֆիլմերը կա'մ արտասահմանյան, կա'մ էլ` ուսանողական աշխատանքներ էին: Դա ի՞նչ փառատոն է, ի՞նչ ստացվեց դրանից, չգիտեմ՚: ՙ... Եթե փառատոնի իմաստն այն է, որ միայն տեղեր բաժանես, ապա դա հիմարություն է: Օրինակ` ի՞նչ եղավ ՙԿաննի՚ փառատոնին մեր մասնակցության ժամանակ: Գեւորգ Գեւորգյանը գլուխ էր գովում` 25.000 եվրո տվեցինք ու էնտեղ տաղավար ստեղծեցինք, բա հետո ի՞նչ արեցիր էդ տաղավարը: 25.000 եվրոյով երկու ֆիլմ կնկարեիր այստեղ: Տաղավարը ստեղծելուց հետո ի՞նչ արեցիր. մարդիկ գալիս էին, ծանոթանում էին... Հա՞, բա ո՞նց, ՙԿաննը՚ դղրդում էր հայկական կինոյի պատմությունից...՚:

Սրանք ընդամենը փոքրիկ մեջբերումներ էին հայկական կինոյի ճակատագրով մտահոգ ռեժիսորի հարցազրույցից: Բայց հերթական անգամ ուզում ենք ասել` ասողին էլ լսող է պետք:

Կույտը մշակեց

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում