livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

Հայ­կա­կան մի­ջա­վայ­րում Քիմ Քար­դա­շյա­նը առա­վել շատ հայտ­նի է որ­պես սեքս-ռումբ եւ շո­ու­մեն: Սա­կայն նրա կեն­սագ­րու­թյու­նում ու կյան­քում քիչ չեն այն շեր­տե­րը, որոնք դուրս են կարծ­րա­տի­պա­յին պատ­կե­րա­ցում­նե­րից:

Նա հայտ­նի փաս­տա­բան Ռո­բերտ Քար­դա­շյա­նի եւ «աստ­ղա­յին աշ­խար­հում» հայտ­նի Քրիս Ջե­նե­րի դուստրն է: Ու­նի եր­կու քույր, մեկ եղ­բայր: Հիմ­նա­կա­նում իր եկա­մուտն ապա­հո­վում է հա­գուս­տե­ղե­նի, օծա­նե­լի­քի եւ թան­կար­ժեք զար­դե­րի գո­վազ­դով: Ի դեպ, Քար­դա­շյան­նե­րի ըն­տա­նի­քը ինքն է զբաղ­վում զար­դե­ղե­նի ար­տադ­րու­թյամբ, իսկ Քի­մը բա­վա­կա­նին հայտ­նի դի­զայ­ներ է, որը ստեղ­ծում է հա­գուս­տի մո­դել­ներ բա­զում հան­րահռ­չակ աստ­ղե­րի հա­մար: Գո­վազ­դա­յին գոր­ծու­նե­ու­թյու­նը իրա­կա­նաց­նում է ինչ­պես տա­րա­տե­սակ բարձ­րաշ­խար­հիկ ամ­սագ­րե­րում, այն­պես էլ ին­տեր­նե­տում: Քիմ Քար­դա­շյանն ու­նի մի քա­նի բլոգ­ներ, դրան­ցից խո­շո­րա­գույ­նը «Թվի­թեր» ցան­ցում է, ու այդ բլո­գի այ­ցե­լու­նե­րի քա­նա­կը տա­տան­վում է 6-7 մի­լի­ո­նի մի­ջա­կայ­քում: Հենց այդ բլո­գում յու­րա­քան­չյուր գո­վազ­դա­յին գրա­ռու­մը Քիմ Քար­դա­շյա­նին բե­րում է 6-7 հա­զար դո­լա­րի եկա­մուտ:

Սա­կայն այդ բլոգն օգ­տա­գործ­վում է ոչ մի­այն գո­վազ­դա­յին նպա­տա­կով: Ան­ցյալ տա­րի թուր­քե­րի կա­տա­ղու­թյունն առա­ջաց­րել էր այն, որ Քիմ Քար­դա­շյա­նը իր բլո­գում կոչ էր արել անել ամեն ինչ, որ­պես­զի ճա­նաչ­վի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Ի դեպ, բլո­գի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ինչ­պես նա­եւ անձ­նա­կան մաս­նակ­ցու­թյու­նը ան­ցյալ տար­վա վեր­ջին Քիմ Քար­դա­շյա­նը ի սպաս էր դրել նրան, որ գու­մար հան­գա­նակ­վի «Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մի հա­մար:

{ignitegallery 3}

Չնա­յած իր կարծ­րա­տի­պա­յին իմի­ջին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պարզ­վում է, որ Քիմ Քար­դա­շյա­նը ձգտում ու­նի դե­պի ավան­դա­կան հայ­կա­կան ար­ժեք­նե­րը: Նա հա­կազ­դել էր մոր ջան­քե­րին՝ իրեն ամուս­նաց­նե­լու հո­լի­վու­դյան որե­ւէ աստ­ղի հետ, եւ հայ­տա­րա­րել էր, որ իրեն անհ­րա­ժեշտ է հայ երի­տա­սարդ, ցան­կա­լի է` Հա­յաս­տա­նից: Հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նա նա­եւ հի­շա­տա­կել է, թե ման­կուց հայ­րը՝ փաս­տա­բան Ռո­բերտ Քար­դա­շյա­նը, իրեն մշտա­պես պատ­մել է Հա­յաս­տա­նի  ու Հա­յոց պատ­մու­թյան մա­սին ու ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նա­եւ դառն ափ­սո­սանք է հայտ­նել, որ չի ու­ղար­կել հայ­կա­կան դպրոց:

Ինչ վե­րա­բե­րում է նե­րըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ապա  Քիմ Քար­դա­շյա­նի ամե­նա­սի­րե­լին իր քրոջ՝ Քորթ­նիի ման­կա­հա­սակ որ­դին է, որի նկատ­մամբ իր սի­րո դրսե­ւո­րում­նե­րում նա գործ­նա­կա­նում ոչն­չով չի տար­բեր­վում Հա­յաս­տա­նի մոր­քուր­նե­րից:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում