livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

ete-boloryՄի քանի անգամ անդրադարձել ենք ՙԵթե բոլորը...՚ կինոնկարին, որի մտահղացման, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է: Ֆիլմի հերոսուհին` Սաշան, որ Արցախի համար կռված ռուս զինվորի զավակ է, ցանկանում է կեչի տնկել հոր գերեզմանին: Շիրիմը, սակայն, ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում է: Միքայել Պողոսյանի մարմնավորած հրամանատար Գուգոն սահմանը խախտելու գնով իրականացնում է Սաշայի երազանքը: Նրանց նկատում է ադրբեջանցին, բայց չի սպանում. իր 10-ամյա որդու գերեզմանն էլ հայկական հողում է մնացել: Գուգոն խոստանում է նրա տղայի շիրմին էլ ծառ տնկել, ու դա անում է դարձյալ Սաշայի ձեռքով: Ահա այսպիսի հեքիաթ մեր ոխերիմ հարեւան ազերիի մասին, որը կարելի է համեմատել դավաճանության հետ:

Ըստ արձակագիր ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ. ՙՖիլմը սկզբից մինչեւ վերջ հեղեղված է կերուխումերով, օղու շուրջն ընթացող խնջույքներով... Գուգոն հենց էնպես չի խմում. ինքը հարբեցող դարձել է դարդից (կին, երեխա, ընտանիք ֆիլմում չեն երեւում, երեւի չունի էլ), ոչ թե նեղ անձնական, այլ հայոց համազգային դարդից... Ոչ միայն հայ աղջիկներն են անշահեկանորեն ներկայացվում ռուսի կողքին, այլեւ մեր կանայք: Նրանք չաղ են ու բարի եւ զբաղված են տղամարդկանց կերակրելով ու նրանց բորբոքված կրքերը մարելով: Չաղ ու բարի է Գուգոյի հարեւանուհին, որ հիացմունքով պատմում է Աֆրիկյանների ակումբի մասին` իբրեւ անառականոցի, ոչ թե մշակութային օջախի: Չաղ ու բարի է Արջի կինը, որ առիթ է տալիս թոնրի վրա կախված կրծքով հիանալու... Վերջում խորհրդանշական կերպով գալիս է դատաստանի ժամը, երբ Մոխրոտի կառքը դդում է դառնում, իսկ մենք կորցնում ենք ուժի սիմվոլ ՙջիփը՚...՚:

Նկարիչ ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ (Կուկ) ասել էր. ՙՆկարեք իրականությունը, ի վերջո, ամբողջ աշխարհին համոզեցինք, որ տոկուն ենք, ուժեղ եւ հաղթել ենք Արցախյան պատերազմում, թե չէ էդ ամենը թողնել ու մի ռուս աղջկա մասին նկարել` լուրջ չէ... Նորմալ է, երբ մի արվեստագետ կոմերցիա է անում իր տանը, ռեստորանում, թատրոնում, բայց երբ քո պատմության վրա ես փող աշխատում, դա դավաճանություն է, սրիկայություն, փոքր մարդու քայլ՚:

Իսկ մենք կրկին ենք անդրադառնում այս թեմային, քանի որ ՙԵթե բոլորը...՚ ֆիլմը ներկայացվելու է Մոսկովյան 34-րդ միջազգային կինոփառատոնում` մասնակցելով ՙՀեռանկարներ՚ մրցութային ծրագրին:

Միթե նման կինոնկարը կարելի է ներկայացնել միջազգային հանրության դատին: Իհարկե, չի բացառվում, որ նման, ինչպես վերեւում նշել է նկարիչ Կուկը, դավաճանության համար կարող են նաեւ մրցանակ շնորհել:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում