livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

Emmy1«Եվրատեսիլի» քարկոծումից հետո նոր փուլ սկսվեց երգչուհի ԷՄՄԻԻ կյանքում: Նոր Էմմի, նոր փուլ` այսպես որակեց երգչուհին, ով այս տարի ասպարեզում ակտիվացել է զուգերգերով: «Իրավունքի» հետ զրույցում, բացի նոր աշխատանքներից, Էմմին խոսեց նաեւ անձնական կյանքի մասին շրջանառվող խոսակցությունների, ինչպես նաեւ հոր` Դավիթ Բեջանյանի մաս-մաս քանդվող արձանի մասին:

- «Եվրատեսիլի» բավականին երկար լռությունից հետո այս տարի սկսեցի աշխատանքներս, եւ հենց առաջին աշխատանքը եղավ զուգերգի կարգավիճակով: Հետո` տեսահոլովակ, գեղեցիկ երգ, որը ձայնային տվյալներ ապացուցելու ոչինչ չուներ: Ուներ տրամադրություն եւ զգացմունք, երկու տարբեր մարդկանց անիրական ինչ-որ զգացմունքների մասին էր:

Խոսքս «Մութ ա»` Միշոյի հետ ունեցած զուգերգի մասին է, որի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն էլ գեղեցիկ լուծում գտավ: Որից հետո թողարկվեց ԱՄՆ-ում նկարահանված տեսահոլովակը, որը մի քիչ ավելի թեթեւ երգ է ստացվել: Եվ այս տարվա երրորդ զուգերգը ստեղծվեց «Մենք ու մենք» նախագծից: Իմ զուգընկերոջ, ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանի հետ միասին մասնակցում էինք այդ նախագծում եւ կատարեցինք տարբեր լեզուներով երգեր: Եսային խնդրեց տեսահոլովակ նկարահանվի հենց  «Էրեբունի-Երեւան» երգի հիման վրա, եւ Հանրային հեռուստատեսության, Գագիկ Բունիաթյանի ղեկավարությամբ նկարահանվեց տեսահոլովակը, որը արդեն հունիսի 12-ից եթերում կլինի: Հիմա արդեն աշխատանքներ են տարվում Դեր-Հովայի հետ միասին երգի տեսահոլովակ նկարահանելու համար: Չեմ ուզում ասել երգի անունը, այն կարող է հետաքրքիր լինել միայն թողարկվելուց հետո: Եվ եւս մեկ երգ էլ կլինի, որը կրկին միայնակ եմ երգում, բայց այդ տեսահոլովակը կնկարահանվի հուլիսին: Սա` ամառվա համար, իսկ հետագա աշխատանքների փակագծերը դեռ չեմ բացում:

- Միշոյի հետ զուգերգի տեսահոլովակից հետո մարդիկ սկսեցին քննարկել, որ Էմմին հանդես է եկել «վուլգար» կերպարով. ծխում, խմում եւ ակումբային կյանքով է ապրում:

- Ամբողջ կյանքում եղել եմ առողջ ապրելակերպի կողմնակից, սնվել, ապրել եմ առողջ, զբաղվել եմ սպորտով եւ դեմ եմ ծխող մարդկանց: Համարում եմ, որ այդպիսի մարդիկ իրենց անձի նկատմամբ հարգանք չունեն: Մոտ ընկերներս, ընտանիքի անդամները ինձանից սովոր են լսել նման արտահայտություններ: Ես չեմ վիրավորում, ուղղակի իրենց մասին եմ անհանգստանում: Գիտեմ, թե ծխելը որքան վտանգավոր է բոլորիս առողջության համար: Ամեն դեպքում տեսահոլովակում ծխախոտի հարցը շատ երկար ենք քննարկել: Իմիջիայլոց, ռեժիսորը՝ Սուրեն Թադեւոսյանը, նույնպես ծխող չէ եւ ասաց. «Ես էլ կողմնակից չեմ, բայց եթե թույլ կտաս, մենք կնկարահանենք, բայց եթե մոնտաժից հետո շատ վատ դիտվի, խոստանում եմ այդ կադրերը չօգտագործել: Բայց  երգի բառերը, տեսահոլովակի գույները, լուծումները ապացուցում են, որ ոչ գլամուրային վիճակ է: Ի վերջո, ինքս ծխող չեմ, սա ընդամենը նախագծի համար է արվել: Իսկ խմիչքն էլ այն պատճառով է, որ հիմա մեր երկրագնդում տեխնիկական ճառագայթները ավելի շատ են, բացի դա, մեր երկրագունդն այսօր ճառագայթված է նաեւ բնության կողմից: Այստեղից հետեւություն, որ ավելի շատանում են հիվանդությունները, գումարվում է սթրեսը, որը էլ ավելի կրկնապատկում է հիվանդության առաջանալու հնարավորությունները: Ապացուցվել է, որ օրվա ընթացքում մեկ բաժակ խաղողի գինին օգտակար է: Այստեղից հետեւություն, որ տեսահոլովակում գինին խմել եմ` իմ առողջության մասին մտածելով:

- Վերջին շրջանում Էմմին ակտիվացել է ակումբային կյանքում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Երեւի նրանից է, որ հաճախ են ակումբներում երեկոներ կազմակերպում ու ինձ հրավիրում: Ես էլ` որպես հարգանք, բնականաբար, գնում եմ եւ ժամանակ անցկացնում ընկերներիս հետ: Երբեք ակումբների սիրահար չեմ եղել. այնտեղ ծուխը, մութը եւ աղմուկը շատ է: Բայց, երբ ընկերների հետ ես լինում, ամեն ինչ ավելի լավ է անցնում: Բացի դրանից, DJ Սերժոյի աշխատանքներն էլ ստիպեց, որ ակումբային կյանքի հետ ավելի սերտ կապերի մեջ մտնեմ: Այնուամենայնիվ, ես ավելի շատ սիրում եմ իմ ազատ ժամանակն անցկացնել տանը:

- Ասում են` Էմմիի «ոտքը բացվեց», արդեն հաճախակի է գնում ԱՄՆ:

- Ես այնտեղ ունեմ շատ լավ ընկերներ, պարբերաբար մեկնում եմ ԱՄՆ եւ դատարկաձեռն չեմ վերադառնում: Բացի դրանից, «Միսս բում-բում» սրահը, որը բացվեց «Բում-բում» երգի կապակցությամբ, միշտ ինչ-որ բարեգործական միջոցառումներ է կազմակերպում: Մասնակցում եմ այդ միջոցառումներին ու վերադառնում, բայց չի նշանակում, որ «ոտքս բացվեց», ուղղակի աշխատանքի եւ կյանքի բերումով այդպես ստացվեց:

- Սկզբնական շրջանում ասում էին` նեղացած ես գնացել:

Emmy2- Ոչ, երբեք նեղացած չեմ եղել ոչ ոքից: Կարծում եմ` ամեն բանում մարդ պետք է իրեն մեղադրի: Եթե քեզ վիրավորում են, ուրեմն այդքան թույլ ես տվել: Երբեւիցե չեմ կարող լքել այն երկիրը, որտեղ պետք է ապրեմ այն քաղաքում, որը ստեղծել են իմ պապերն ու տատերը: Իմ արմատներն ինձ համար շատ թանկ են եւ հարուստ, որովհետեւ իմ ապուպապերը բավականին մեծ ներդրում ունեն այս քաղաքի վրա: Ես թուլամորթ չեմ, որ թողնեմ-գնամ չնչին շոու-բիզնեսյան չստացված ինչ-որ բաների պատճառով: Ես կյանքին այլ կերպ  եմ նայում, իմ արժեքներն ուրիշ են: Երբեւէ չեմ երազում, որ իմ տեսահոլովակը գրավի առաջին հորիզոնականը, որովհետեւ դա ինձ համար ընդամենը տեսահոլովակ է:

- Վերջին շրջանում հաճախակի են Ձեր անձնական կյանքի մասին խոսակցություններ պտտվում: Վերջերս էլ հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջի տղայի հետ էին ամուսնացնում: Նույնիսկ խոսակցություններ կան, որ եկել են Հայաստան Ձեր ձեռքը խնդրելու:

- Ոչ: Եթե գային, հաստատ օդանավակայանից բոլորը կիմանային այդ մասին: Ուղղակի շատ լավ հարաբերությունների մեջ ենք նրանց ընտանիքի հետ: Բայց անձնական կյանքիս հետ էլ ոչ մի բան չկա կապող նրա հետ... Անձնական կյանքիս մասին ես երբեւէ չեմ բարձրաձայնել: Ես լավ եմ, երջանիկ եմ, եւ դա է իմ անձնական կյանքը: Անձնականը մնում է անձնական:

- Վերջին շրջանում Ձեր հայրիկի` քանդակագործ Դավիթ Բեջանյանի արձանի հարցը բազմիցս բարձրացվում է, բայց մնում օդում: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Եթե կարողանայի ինչ-որ բան անել, ինքս չէի դիմի ֆեյսբուքյան իմ ընկերներին, թե` ովքեր են պատասխանատու այս արձանի մաս-մաս անհայտացման հարցում, ում կարող եմ դիմել, ինչ կարող եմ անել: Ի վերջո, դա ժամանակի ընթացքում ապրած արձան է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում