livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

Marianna3Էլեկտրոնային մի քանի լրատվական կայքեր անդրադարձել էին երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ եւ «Եվրոպա» հյուրանոցի սեփականատիրոջ որդի ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` հուլիսին կայանալիք ճոխ հարսանեկան արարողությանը: Ի դեպ, Մարիաննան եւ Արմանը հանդիպել են ուսանողական տարիներին. Մարիաննան սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական, իսկ Արմանը` իրավաբանական ֆակուլտետում: Զույգերը անցյալ տարի նոյեմբերի 17-ին նշանադրվել են Մարիաննայի ծննդյան 20-ամյա հոբելյանի օրը: Սակայն այսօր արդեն լուրեր են պտտվում, թե հարսանեկան արարողությունը չեղյալ է հայտարարվել Մարիաննայի սկզբունքների` «կապրիզների» պատճառով:

Լուրի իսկությունը պարզելու համար զանգահարեցինք երգչուհուն եւ ստացանք մեզ հուզող մի քանի հարցերի պատասխաններ:

- Այո՛, հարսանիքը չեղյալ է հայտարարվել, բայց որ ասում եք` իմ սկզբունքների պատճառով, ես չեմ հասկանում` ինչի՞ն է կոնկրետ դա վերաբերվում:

- Ասում են, որ Դուք եք դրա պատճառը եղել:Marianna1

- Պատճառը ես եմ եղել այնքանով, որ դա իմ որոշումն է եղել ընդամենը: Իսկ պատճառների մասին ես հաստատ հիմա չեմ բարձրաձայնի: Չեմ ուզում մանրամասները շեշտել, բայց, ամեն դեպքում, դա այդպես է, ես նշանս հետ եմ տվել, բայց թե պատճառը որն է, դա արդեն, իմ կարծիքով, խիստ անձնական է:

- Այսինքն` ավելացնելու ոչինչ չունե՞ք:

- Ո՛չ, իմ անձնականը շատ անգամ եմ լուսաբանել, բայց սա այն պահն է, որ, կարծում եմ, մանրամասները պետք է թողնել մի կողմ: Եթե այդպես է եղել, ուրեմն այդպես ենք ճիշտ գտել, ես է՛լ, իմ նախկին ընկերոջ կողմն է՛լ:

- Ասում են, որ Ձեր նշանածին առաջարկել եք, որպեսզի ամուսնությունից հետո առանձին ապրեք: Նա էլ չի համաձայնվել:

- Առանձին ապրե՞նք: Ո՛չ, հիմա ավելի լավ, որ ասում եք` այդպիսի խոսակցություններ են պտտվում, եւ ես կարող եմ հերքել` ասելով, որ այդպես չէ: Ընդհանրապես, առանձին ապրելու հարց չի եղել մեր միջեւ այս մեկ տարվա ընթացքում: Ես այն մարդը չեմ, որ ունեմ այդ ձգտումը ու ոչ էլ երբեւէ ինձ թույլ կտայի ինչ-որ հարց դնել, ավելին` որ դրա համար էլ բաժանվեինք: Միանշանակ դա այդպես չէ:

Marianna2- Մարիաննա, գիտենք, որ նախկին նշանածիդ մայրը երկու հարսանեկան զգեստ է բերել Դուբայից, նաեւ ամեն ինչ պատրաստ է եղել հարսանեկան արարողության համար:

- Այո՛:

- Իսկ ի՞նչ եղած պիտի լինի, որ հետաձգեք հարսանեկան արարողությունը:

- Ասեմ` ամեն ինչ պատրաստ է եղել, բայց որ կոնկրետ ասենք` ինչ-որ դեպք է եղել, որը պատճառ է հանդիսացել մեր բաժանման համար, չկա: Ուղղակի կարելի է ասել` երկկողմանի իրար չենք հասկացել:

- Բայց մի տարի շփվելով, ընկերություն անելով չէի՞ք հասկացել, որ իրար համար չեք:

- Մի տարի հասկացել ենք իրար, բայց չի՞ լինում, որ մարդիկ տասը տարի շփվում են միմյանց հետ, հետո ինչ-որ մեծ կամ փոքր վեճերից չեն հասկանում իրար ու ինչ-որ գլոբալ որոշումներ են կայացնում: Կարելի է ասել` մեզ մոտ էլ այդպես եղավ: Հասկանո՞ւմ եք, պահ է գալիս, որ թեկուզ մեկ, կամ երկու, երեք տարի չզգաս դա, բայց մի օր ինչ-որ վեճից հասկանաս, որ ճիշտը դա էր: Իհարկե, ինչքան էլ որ դա ցավալի է, ինչքան էլ, որ դա հարսանիքի նախապատրաստական օրերին է եւ այլն, եւ այլն, բայց, եթե այդպես է, ուրեմն այդպես է:

- Այս ամենից հետո ի՞նչ հոգեվիճակում եք գտնվում:Marianna

- Ինձ թվում է` ոչ մի նորմալ մարդ չի կարող չտխրել այսքանից հետո: Իհարկե, տխրելը` տխրում եմ, բայց ես ինձ համարում եմ ուժեղ մարդ ու գտնում եմ, որ այս կյանքում ամեն ինչն էլ հաղթահարելի է:

- Գտնում եք, որ ճի՞շտ եք արել այդ քայլին դիմելով:

- Հավատացե՛ք, ես այս դրության մեջ հիմա ճիշտն ու սխալը փորձում եմ չփնտրել: Գուցե ես էլ եմ սխալ եղել, իրենք էլ: Ամեն մեկն էլ ցանկացած պատմության մեջ ունի իր ճիշտն ու սխալը: Ես հիմա չեմ փորձում մտածել, թե որն էր ճիշտը: Ամեն դեպքում, եթե մի բան պետք է լինի, ապա լինում է: Ես այս դեպքում այդպես եմ մտածում: Եթե պետք է լիներ, ուրեմն եղել է, ու ոչ մի բան չի կարող փոխվել:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում